2013թ. փետրվարի 26-ին մեկնարկեց «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2012-2013թ. ուսումնական տարվա 2307 «Զբոսաշրջություն» և 2711 «Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունների պետական ամփոփիչ ատեստավորման գործընթացը, որին հրավիրված էին Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոնի /ՄԿՈՒԶԱԿ/ տնօրեն Տ.Գասպարյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կրթության և գիտության բաժնի պետ Վ.Հովհաննիսյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Ս.Մամուլյանը, «Երևանի հումանիտար-տեխնիկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ն.Մարտիրոսյանը և պրակտիկայի բաժնի վարիչը, «Յունայթեդ տրավել» տուրիստական գործակալության գործադիր տնօրեն Ն.Մկրտչյանը և այլ գործատուներ: Քննություններն ընթանում էին ոչ միայն տեսական հարցերի լիարժեք պատասխաններով, այլ նաև կարողությունների ցուցադրությամբ:

ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Սկիզբ

«Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության ապագա շրջանավարտները պատրաստում էին տարբեր երկրների խոհանոցները բնորոշող կերակրատեսակներ և ներկայացնում դրանց պատրաստման տեխնոլոգիան: Իսկ «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողները «Զբոսաշրջության կազմակերպում», «Հյուրանոցային գործ», «Հյուրընկալություն», «Տուր օպերատրական գործ», և «Տրանսպորտային փոխադրամիջոցներ և թիքեթինգ» առարկաներից ո՛չ միայն պատասխանում էին քննական հարցատոմսերով նախատեսված հարցերին, այլ նաև ցուցադրում էին /պրեզենտացիա/ որևէ երկիր և տեղում կազմում զբոսաշրջային փաթեթ: Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին ավարտական քննությունների ընթացքում ուսանողների նաև կարողությունների ստուգման վերաբերյալ և մատնանշեցին սոցիալական գործընկերության մասնակցությունը մասնագիտական կրթության և ուսուցման իրականացման և ամփոփիչ ատեստավորման գործընթացներում, որը մեծ հնարավորություններ է ընձառում տեղում պատրաստի կադրերի ընտրության համար: Քննությունն ամփոփվեց հունական պարով ուսանողների կատարմամբ: