Իդա-Վիրումաա միջին մասնագիտական ուսումնական կենտրոնի պատվիրակության այցը Հայ-Հունական քոլեջ

Հայ-Հունական քոլեջը Էստոնիայում

Պատվիրակությունը փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում այցելեց նաև Տարտուի միջին մասնագիտական ուսումնական կենտրոն, ինչպես նաև Տարտուի համալսարան, որտեղ սովորել է հայ անվանի գրող, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խ. Աբովյանը:
Հայ-հունական քոլեջի պատվիրակությունը վերոնշյալ էստոնական ուսումնական հաստատությունների տնօրինության հետ քննարկեց հետագա համագործակցության ուղիները, հետագա այցերի ժամկետները, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որի համաձայն 2018 թվականի մայիսին Հայ-հունական քոլեջի ուսանողներն ու դասախոսները կմեկնեն Էստոնիայի Հանրապետության Վալգա և Իդա-Վիրումաա միջին մասնագիտական ուսումնական կենտրոններ մասնագիտական պրակտիկան անցկացնելու նպատակով:
ՄԿՈՒ ոլորտի բազմավաստակ մանկավարժներին
Կրթության ոլորտում ներդրած բազմամյա վաստակի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ նախնական մասնագիտական
/արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ ս.թ. հոկտեմբերի 19-ին պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով և շնորհակալագրով: Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Վերջինս կարևորել է այն փաստը, որ մասնագիտական կողմնորոշման խնդիրն արդեն դրվում է ավելի վաղ տարիքում, և սովորողները հնարավորություն ունեն կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության հարցում: «Այս հարցում մեծ է նաև ձեր դերակատարումը: Դուք վստահաբար հաղթահարում եք տեղերում ի հայտ եկած բոլոր խնդիրները և լավ արդյունքներ արձանագրում: Այս պարգևները ձեր աշխատանքի գնահատականն են, և ես հույս ունեմ, որ այն ձեզ ավելի կոգևորի և նոր լիցքեր կհաղորդի»,-նշել է Մանուկ Մկրտչյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր մանկավարժներին` իրենց ամենօրյա նվիրական աշխատանքի համար:
Հայ-հունական քոլեջից պարգևատրվել են պրակտիկայի բաժնի վարիչ, դասախոս`
Մելանյա Ղազարյանը,
Օտար լեզուների ամբիոնի վարիչ, դասախոս Ռուզաննա Սանդոյանը:
Շնորհավորում ենք
Շնորհակալ ենք Ձեր ամենօրյա նվիրական աշխատանքի համար

Մասնագիտության ծանոթության օր
Հոկտեմբերի 15-ին մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցության ծրագրի շրջանակներում «Արիես Լանչ» ՍՊԸ-ում կայացավ «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՕՐ» մրցույթը, որտեղ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի թիմն իր ջանասիրության և խոհարարական վարպետության շնորհիվ գրավեց առաջին տեղը:
Մրցույթի գնահատման չափանիշներն էին՝
• ճաշատեսակի բարդություն և բազմազանություն,
• ճաշատեսակի ձևավորում և մատուցում,
• համ, որակ,
• թիմային աշխատանքի հմտություններ,
• ժամանակային գրաֆիկի պահպանում,
• միջավայրի պահպանություն( սննդի էֆեկտիվ օգտագործում, մաքրություն, անաղմուկ աշխատանք):
Հայ-հունական քոլեջի ուսանողները կմասնակցեն նաև մրցույթի 2-րդ փուլին, որը կկայանա մինչև տարեվերջ:

Ուսուցչի օր
ՈՒսուցչի օրվա առթիվ հայ-հունական քոլեջի ուսանողները հանդես եկան երգ ու պարով, հումորային բեմականացմամբ:
Միջոցառումն իրենց երգերով զարդարեցին նաև Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի սաները:

«Արենի» գինու փառատոն
Հայ- հունական քոլեջը 9-րդ ավանդական «Արենի» գինու փառատոնին:

Շաբաթօրյակ
Ս.թ. հոկտեմբերի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի հրահանգով հայ-հունական քոլեջում շաբաթօրյակ կազմակերպվեց, որի ընթացքում քոլեջի սաներն իրենց դասղեկների ուղեկցությամբ մաքրեցին ոչ միայն քոլեջը, այլև նրա հարակից տարածքը:

Զինղեկները՝ Շենգավիթ վարչական շրջանի զինղեկների համակարգող Ռ. Բախշյանի և Վետերանների միության նախագահ Ս. Եսայանի գլխավորությամբ կատարեցին դասալսում՝ ՆԶՊ առարկայի դասի կառուցվածքին ծանոթանալու նպատակով:
Դասալսումից հետո hայ-հունական քոլեջի տնօրեն Ա.Ղազարյանի հետ ի թիվս ընթացիկ հարցերի՝ քննարկեցին հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ և հետագա միջոցառումների պլանը:



Նարվայի մասնագիտական ուսումնական կնետրոնի պատվիրոակության այցը Հան-Հունական քոլեջ
Հայ-հունական քոլեջի դասախոսական անձնակազմն ու ուսանողները ջերմորեն ընդունեցին միջազգային գործընկերներին: Հայաստանի և Էստոնիայի կրթական համակարգերի շուրջ քննարկումներից հետո, ուսանողները պատվիրակությանը ավանդական հայկական խաղողի թփով տոլմայի վարպետաց դաս ցուցադրեցին՝ հյուրերին մասնակից դարձնելով տոլմայի պատրաստման ընթացքին:
Վարպետաց դասից հետո բոլոր հյուրերին հրավիրեցին համտեսի սրահ՝ ուսանողների ձեռքերով պատրաստված համեղ ուտեստները համտեսելու:




Ռիգայի տուրիզմի և գեղարվեստի արդյունաբերության տեխնիկական քոլեջի պատվիրակության այցը Հայ- Հունական քոլեջ
Տնօրենի մասնակցությամբ համագործակցության հետագա քայլերը քննարկելուց հետո պատվիրակությունը մասնակցեց հայ-հունական քոլեջի շնորհանդեսին:
Ավանդույթը չխախտելով՝ հայ-հունական քոլեջի ուսանողները լատվիացի հյուրերին հրավիրեցին ուսումնական խոհանոց՝ հայկական ավանդական տոլմայի վարպետաց դասին մասնակցելու, որին հաջորդեց ուսանողների կողմից նախապես պատրաստված զանազան խորտիկների համտեսումը:
Ռիգայի տուրիզմի և գեղարվեստի արդյունաբերության տեխնիկական քոլեջի պատվիրակությունն իր խորին շնորհակալությունը հայտնեց հայ-հունական քոլեջի անձնակազմին և ուսանողությանը ջերմ ընդունելության համար և ի նշան երախտագիտության՝ նրանց հանձնեց հուշանվերներ:

Ռիգայի տուրիզմի և գեղարվեստի արդյունաբերության տեխնիկական քոլեջի պատվիրակության այցը Հայ- Հունական քոլեջ
Տնօրենի մասնակցությամբ համագործակցության հետագա քայլերը քննարկելուց հետո պատվիրակությունը մասնակցեց հայ-հունական քոլեջի շնորհանդեսին:
Ավանդույթը չխախտելով՝ հայ-հունական քոլեջի ուսանողները լատվիացի հյուրերին հրավիրեցին ուսումնական խոհանոց՝ հայկական ավանդական տոլմայի վարպետաց դասին մասնակցելու, որին հաջորդեց ուսանողների կողմից նախապես պատրաստված զանազան խորտիկների համտեսումը:
Ռիգայի տուրիզմի և գեղարվեստի արդյունաբերության տեխնիկական քոլեջի պատվիրակությունն իր խորին շնորհակալությունը հայտնեց հայ-հունական քոլեջի անձնակազմին և ուսանողությանը ջերմ ընդունելության համար և ի նշան երախտագիտության՝ նրանց հանձնեց հուշանվերներ: