2006 թվականից, երբ քոլեջը վերանվանվեց «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ, այն ձեռնամուխ եղավ միջազգային կապերի ընդլայնմանն ու միջազգային  համագործակցության հաստատմանը՝ բազմաթիվ նոր հնարավորություններ ստեղծելով ուսանողների համար իրենց մասնագիտական բնագավառում արտասահմանյան փորձն ուսումնասիրելու, ինչպես նաև կրթությունը մի շարք օտարերկրյա պետություններում շարունակելու համար:

Իր հիմնադրման պահից Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը շատ նվաճումներ է ունեցել, որի արդյունքում այսօր ուսանողները լայն հնարավորություններ ունեն իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնել հետևյալ արտասահմանյան ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում, որոնց հետ համագործակցում է քոլեջը.

1. Հունաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ
2. Ս.Պետերբուրգի սպասարկման և տնտեսագիտության համալսարան (Ռուսաստանի Դաշնություն)
3.  Վալգա մասնագիտական ուսումնական կենտրոն (Էստոնիայի Հանրապետություն)
4. Իդա-վիրումաա մասնագիտական ուսումնական կենտրոն (Էստոնիայի Հանրապետություն)
5. Քոբուլեթիի մասնագիտական դպրոց (Վրաստանի Հանրապետություն)
6. Ռիգայի «Պուրվցիեմա» առևտրի դպրոց (Լատվիայի Հանրապետություն)
7. Տնտեսագիտության ,ֆինանսների և միջազգային առևտրի ղազախական համալսարան (Ղազախստանի Հանրապետություն)
8. Հյուրանոցային և զբոսաշրջային դպրոցների եվրոպական ասոցիացիայի (AEHT) անդամ
9. Քրեյվեն քոլեջ (Մեծ Բրիտանիա)
10. Կաունասի Սուրբ Իգնատիուս Լոյոալայի քոլեջ (Լատվիայի Հանրապետություն)
11. «Դոքլենդզ» ակադեմիա (Մեծ Բրիտանիա)
12. Կաունասի սպասարկման մասնագետների համար մասնագիտական ուսումնական կենտրոն (Լիտվայի Հանրապետություն)
13. Վիլնյուսի զբոսաշրջության և առևտրի դպրոց (Լիտվայի Հանրապետություն )
14. Թբիլիսիի Բիզնես Ակադեմիա- SBA (Վրաստանի Հանրապետություն)
15. Մոսկվայի ինովացիոն տեխնոլոգիաների մասնագիտական քոլեջ (Ռուսաստանի Դաշնություն)