"Գագիկ Ծառուկյան" բարեգործական հիմնադրամ 

 
Image
Image
2009թ. սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական առաջին այցը քոլեջ, որտեղ նա հանդես եկավ անակնկալների մեծ փաթեթով: Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության, սպասարկման և հանրային սննդի ոլորտը բարձրակարգ մասնագետներով ապահովմանը աջակցելու նպատակով §Գագիկ Ծառուկյան¦ բարեգործական հիմնադրամը քոլեջին փոխանցեց մեկ միլլիոն դրամ քոլեջի լավագույն ուսանողներին անվանական կրթաթոշակ շնորհելու նպատակով: Հիմնադրամը նաև նվիրաբերեց մոտ վեց միլլիոն դրամի խոհանոցային սարքավորումներ քոլեջի սննդի պատրաստման լաբորատորիայի համար, որտեղ ուսանողները ամրապնդում են իրենց տեսական գիտելիքները գործնական պարապնունքներով:
Ուշադրությունից զերծ չմնաց նաև քոլեջի մարզադահլիճը, որը պարոն Ծառուկյանը խոստացավ համալրել   մարզական գույքով, խոստումն ի կատար ածվեց հաջորդ իսկ օրը, ինչը մեծ աջակցություն էր քոլեջի ուսանողների առողջ ապրելակերպի և ֆիզիկական կատարելագործման, առողջության ամրապնդման, աշխատունակության բարձրացման, երկարակեցության խթանման, ֆիզիկապես կոփված ու բարոյապես կայուն սերնդի ձևավորման գործում:
Սակայն անակնկալները այսքանով չավարտվեցին: Զբոսաշրջության ոլորտի առաջատար մասնագետների պատրաստմանը աջակցելու նպատակով Գ. Ծառուկյանը նվիրաբերեց միկրոավտոբուս, ինչը մեծ կարևորություն էր ներկայացնում քոլեջի համար:
Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն հետագա համագործության համար, մասնավորապես ուսանողներին պրակտիկայի մեկնման վայրերի ապահովման, լավագույն շրջանավարտներին աշխատանքով ապահովման, շրջանավարտներին դիպլոմների հանդիսավոր հանձնման արարարողությունների կազմակերպման վերաբերյալ և այլն:

Հունաստանի համանուն ուսումնական հաստատություններ

 
Image
Image
Image

2014թ. մայիսի 5-9-ը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն` Ա. Վարդանյանի նախաձեռնությամբ քոլեջի պատվիրակությունը, որը բաղկացած էր քոլեջի դասախոսներից, ուսանողներից և քոլեջի սոցիալական գործընկերներից, այցելեց Հունաստանի Սալոնիկ քաղաքի տուրիզմի քոլեջ: Այցի նպատակն էր ծանոթանալ Հունաստանի կրթական համակարգին, զարգացնել մասնագիտական գիտելիքները և կարողությունները զբոսաշրջության և սննդի պատրաստման տեխնոլոգիայի ոլորտում և Hotel Xenia Helios տուրիզմի քոլեջի հետ ակադեմիական համագործակցության հետագա քայլեր քննարկել: Սալոնիկ ուղևորվելու ընթացքում, քոլեջի պատվիրակությունը այցելեց նաև Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքի New Wave քոլեջ, որի հետ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ն արդեն վեց տարի համագործակցում է: Այնտեղ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ New Wave քոլեջի ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքներին, մասնակցել գործնական դասերին, որի արդյունքում վկայականներ շնորհվեցին պատվիրակության անդամներին: Սալոնիկում քոլեջի պատվիրակությունն այցելեց Hotel Xenia Helios տուրիզմի քոլեջ, որտեղ երկու քոլեջներն էլ ներկայացրեցին իրենց հիմնադրման պատմությունը և առօրյան: Հայ-հունական պետական քոլեջի պատվիրակությունը ծանոթացավ հունական խոհանոցին. քոլեջի սննդի ուսումնական լաբորատորիայում ականատես եղան մի շարք հունական ավանդական կերակրատեսակների պատրաստմանը, որից հետո ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու հունական կերակրատեսակների պատրաստմանը՝ ավելի լավ ուսումնասիրելով հունական սննդի պատրաստման տեխնոլոգիան:

Կիրառական դասընթացներն ավարտելուց հետո քննարկվեցին երկու քոլեջների ակադեմիական համագործակցության հնարավոր ուղիները: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ առաջիկայում Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի Hotel Xenia Helio տուրիզմի քոլեջի պատվիրակությունը փոխադարձ այց կկատարի Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:

Սանկտ-Պետերբուրգի Սպասարկման և տնտեսագիտության պետական համալսարան

 
Image

2010 թվականի ապրիլի 15-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը և Սանկտ-Պետերբուրգի Սպասարկման և տնտեսագիտության պետական համալսարանը կնքեցին համագործակցության համաձայնագիր`

  • Տարբեր մակարդակների կադրեր նախապատրաստելու
  • Ուսումնական գործընթացի շարունակական կազմակերպման
  • Ուսումնական ծրագրերի համակցման և կրթական ծախսերի հնարավոր նվազեցման վերաբերյալ:
Քոլեջի ուսանողները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու Սանկտ-Պետերբուրգի Սպասարկման և տնտեսագիտության պետական համալսարանում:

USAID CAPS

 
Image
2008 թ.-ից ի վեր մեր քոլեջը համագործակցում է ԱՄՆ ՄԶԳ CAPS ծրագրի հետ, որն իրականացվում է <Նաթան Ասոշիէյթս>-ի կողմից, աշխատուժի զարգացման և զբոսաշրջության կրթության ոլորտում

2007 թ.-ի վերջին CAPS-ը հայտարարել է մրցույթ, որի նպատակն է հաստատել ակադեմիական գործընկերություն Հայաստանի և ԱՄՆ-ի առաջադեմ կրթական հաստատությունների միջև: Ծրագրի նպատակն էր ժամանակակից ուսումնական ծրագրերի փոխանակման, դասավանդման նոր մեթոդների կիրառման, Հայաստանի աշխատաշուկայի կարիքների բավարարմանն ուղղված դասընթացների ներդրման, դասախոսությունների անցկացման, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների անցկացման հնարավորության ընձեռել: Ընտրության արդյունքնում մեր քոլեջը ճանաչվեց հաղթող և ընդգրկվեց այս նախաձեռնության մեջ:
CAPS-ի Ակադեմիական գործընկերություն նախաձեռնության շրջանակներում, երկու տարվա ընթացքում, մենք չորս անգամ հյուրընկալել ենք ԱՄՆ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և պետական համալսարանի (Վիրջինիա Թեք) Հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի դասախոս` դոկտոր Մահմուդ Խանին:
Մեր քոլեջում պրոֆեսոր Խանը վերապատրաստում է իրականացրել` Սննդի անվտանգություն, Մարկետինգը և իրացումը հյուրընկալության ոլորտում, Ծառայությունների կառավարում և Հաճախորդների սպասարկում թեմաներով: Այս դասընթացների բովանդակությունը ներդրվել է ուսումնական պլաններում և այժմ արդյունավետորեն դասավանդվում է: Համագործակցությունը Վիրջինիա Թեքի հետ աննախադեպ հնարավորություն տվեց մեր հաստատությանը հարստացնելու և թարմացնելու գիտելիքներն ու ուսումնական ծրագրերը` աշխատաշուկայի աճող պահանջներին ավելի համահունչ դառնալու համար:
Քոլեջի դասախոսական կազմը պարբերաբար հաճախել է CAPS ծրագրի <Նաթան Ասոշիէյթս>-ի հրավիրված փորձագետների դասախոսություններին, որոնք անցկացվել են CAPS-ի <Զբոսաշրջության դասախոսների ակումբ> նախաձեռնության շրջանակներում: Նրանց մասնակցությամբ անցկացված ինտերակտիվ մի շարք քննարկումները նվիրված էին այսօրվա զբոսաշրջության ոլորտի առանձնահատկություններին, ուսումնառության ընթացքում նոր մոտեցումների և մեթոդների կիրառմանն ու խթանմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել այսօրվա շրջանավարտների և զբոսաշրջության ոլորտի ապագա աշխատողների այն հմտություններին և գիտելիքների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են մրցունակ աշխատաշուկայի պայմաններում: Բացի այդ, մեր դասախոսները մասնակցել են Ամերիկյան ռեստորանների ազգային ասոցիացիայի հավաստագրված ServSafe ուսուցման ծրագրին` արդյունքում ստանալով միջազգային հավաստագրեր:
2008 թ.-ին CAPS ծրագրի հետ համատեղ քոլեջը իրականացրել է <Զբոսաշրջության կարիերայի տոնավաճառ>, որի արդյունքում մեր ուսանողներից մի քանիսն աշխատանքի են անցել միջոցառմանը ներկա ընկերություններում:
2008, 2009 և 2010 թթ.-ին մեր ուսանողները հաճախել են CAPS-ի Զբոսաշրջության ամառային դպրոց` խորացնելով զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտին վերաբերող գիտելիքներն ու հմտությունները:


Բոլոր այս նախաձեռնությունները նպաստել են մասնագիտական հմտությունների զարգացմանը, բարելավել ուսումնական ծրագրերն ու դասավանդման մեթոդները, ինչպես նաև խթանել են կրթական հաստատությունների և ոլորտի միջև սերտ համագործակցությանը:

Վիրջինիայի համալսարան

 
Image

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի, §Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում¦ ծրագրի (CAPS) և Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի (ՙՎիրջինիա Թեք՚) Հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի միջև կնքված պայմանագրի շրջանակներում 2009թ. հունվարի 7-ից 16-ը տեղի ունեցավ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և պետական համալսարանի ներկայացուցչի` Հյուրընկալության ամբիոնի պրոֆեսսոր Մահմուդ Խանի առաջին այցը քոլեջ, որի ընթացքում իրակացվեցին տարբեր դասալսումներ, ծրագրա-մեթոդական քննարկումներ:

Այցի հիմնական նպատակն էր կազմակերպել վերապատրաստման դասընթաց “Սննդի անվտանգություն” թեմայով, ինչն ակտուալ է Հայաստանի Հանրապետությունում և համայն աշխարհում:

Համագործակցության նպատակն էր հաստատել ակադեմիական համագործակցություն` ուղղված շուկայի պահանջներին համապատասխան ուսումնական պլանների արդիականացմանը, ուսուցման արդիական մեթոդների իրականացմանը, հեռահար մասնագիտական կապերի հաստատմանը, ՄԿՈՒ ոլորտում արևմտյան կուտակված փորձի ներդրմանը, միջազգային համագործակցության զարգացմանը, զարգացման նոր ծրագրերի իրականացմանը:

Այցի շրջանակներում իրականացվեցին տարբեր դասալսումներ, որտեղ պրոֆեսոր Խանը ականատես եղավ ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից մասնագիտական մանկավարժության գծով վերապատրաստված քոլեջի դասախոսների իրականացրած ինտերակտիվ դասընթացներին, որտեղ իր գոհունակությունը հայտնեց դասախոսներին դասավանդման առավել արդյունավետ մեթոդների կիրառման համար:

  • Սննդի անվտանգության¦գծով վերապատրաստման դասընթացի արդյունավետությունը կայանում էր նրանում, որ քոլեջը տալիս է§Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա¦ մասնագիտության տեխնիկ որակավորմամբ մասնագետներ, որոնց մասնագիտական գործունեության ոլորտը առնչվում է սննդի անվտանգության հետ և անհրաժեշտություն էր առաջացել թարմացնել այն ուսումնառության մոտեցումները, որոնք վերաբերում էին սննդի անվտանգությանը:

Վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո բոլոր մասնակիցներին շնորհվեց հավաստագիր:

Ս.թ. ապրիլի 16-ին տեղի ունեցավ պարոն Խանի երկրորդ այցելությունը քոլեջ, որտեղ իրականացվեց վերապատրաստման նոր դասընթաց ՙԾառայությունների կառավարում՚ թեմայով: Վարապատրաստմանը մասնակցող խմբում ընգրկված էին ոչ միայն դասախոսներ այլ նաև ուսանողներ, որոնք իրենց երախտագիտության խոսքն արտահայտեցին պարոն Խանին` գիտակցելով համագործակցության կարևորությունը և մատնանշելով վերապատրաստման ծրագրերի արդյունավետությունը:

Դասընթացը նպատակ էր հետապնդում Սպասարկաման ոլորտին առնչվող դասախոսներին և ուսանողներին ներկայացնել Ծառայության կառավարման նոր մոտեցումները, մեթոդները` մատնանշելով ծառայությունների արդյունավետ կառավարման երաշխիքները:

Վերապատրաստման դասընթացի արդյունավետությունն ու համագործակցության շարունակականությունն ապահովելու նպատակով քոլեջը ձեռնամուխ է եղել համապատասխան մասնագիտությունների ուսումնական ծրագրերում ներառել ՙՍննդի անվտանգություն՚ և ՙԾառայությունեի կառավարում՚ թեմաները, որոնց դասավանդման արդյունավետությունն արդեն իսկ ակներև է:

Պրոֆեսոր Խանի հաջորդ այցը նախատեսվում է ս.թ սեպտեմբեր ամսին: Քոլեջի դասախոսական և ուսանողական կազմը անհամբեր սպասում է պարոն Խանի այցելությանը, որն իր հետ կբերի կարողությունների ձևավորմանը միտված լայնածավալ տեղեկատվություն: