Քոլեջի ուսանողները ուսումնաարտադրական պրակտիկան անցկացնում են "Արմենիա-Մարիոթ", "Գոլդեն Պելիս", "Անի Պլազա" և "ՌէժինԷ" հյուրանոցային համալիրներում, "Վալենսիա" ՍՊԸ "Ջրաշխարհ" ՀՁ-ում, "Երևանի գարեջուր" ՓԲԸ-ում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, "Մարուքյաններ" ՍՊԸ-ում:
Պրակտիկայի ընթացքում նրանք ոչ միայն հասցնում են ամրապնդել իրենց տեսական գիտելիքները, այլև ձեռք են բերում գործնական հմտություններ:

Լատվիական փորձի ուսումնասիրում: Ռիգա 2011թ.

Image

Ուսանողների պրակտիկան քոլեջի ուս.լաբորատորիայում

Image

Էստոնիայի Նարվա ուս.կենտրոն 2011թ. Հավաստագրերի հանձնում

Image

Մասնագիտական պրակտիկա. Էստոնիա 2011թ.

Image
Ի դեպ, ուսանողները պրակտիկայի ընթացքում միայն սովորողի կարգավիճակով չեն հանդես գալիս: Ուսանողներն իրենց պրոֆեսիոնալ գործողություններով ու աշխատանքով ուղղակի զարմացնում և հիացնում են փորձառու մասնագետներին, ինչի վկայությունն է վերոհիշյալ կազմակերպություններից ստացված բազմաթիվ բանավոր և գրավոր շնորհակալագրերը:
Մի շարք ուսանողներ պրակտիկայի ընթացքում ստանում են մշտական աշխատանքի առաջարկներ: Պատահական չէ, որ այսօր արտադրության և սպասարկման մի շարք ոլորտներում մշտական աշխատանք ունեն մեր քոլեջի ուսանողները: