Մոդուլային ուսուցում

  Քոլեջն իր առաքելությունն ու նպատակներն իրականացնում  է մոդուլային, կարողություններին միտված ուսուցմամբ, որը հնարավորություն  տալիս ուսանողներին ձեռք բերած գիտելիքների հիման վրա ձևավորել գործնական կարողություններ և որպես վերջնարդյունք գործնական առաջադրանքները կատարել ըստ գնահատման չափանիշների, ուսումնառության գործընթացի պլանով սահմանված քայլերի հաջորդականությամբ:

  Ուսուցումն ուսանողակենտրոն է, դասախոսի կողմից ուղղորդված, յուրաքանչյուր պարապմունքի համար ստեղծված դասավանդման և ուսումնառության նյութերով` կիրառելով ինտերակտիվ մեթոդներ և տեղեկատվական  տեխնոլոգիաներ:

ԴՈՒԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  Դուալ կրթությունը քոլեջում ներդրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի միջև համագործակցության շրջանակում 2018թ-ից:

 Այն իրականացվում է «Զբոսաշրջություն»  միջին մասնագիտական կրթական ծրագիրով ուսումնառող ուսումնական խմբում` ուսուցումը կազմակերպելով քոլեջում և համապատասխան գործատուների մոտ, որոնց հետ կնքված են հուշագրեր, պայմանագրեր և որոնք մեծ պատասխանատվություն են կրում աշխատաշուկան որակյալ, մրցունակ զբոսաշրջային ծառայությունների մասնագետներով համարելու գործում:

 

Տնօրենությունը մեծ ուշադրություն  է դարձնում քոլեջի հետազոտություն և զարգացում ինստիտուցիոնալ կարողությանը և ռազմավարական ծրագրերի համաձայն` դասախոսները մասնագիտական առաջընթացի ապահովման համար կատարում են մեծածավալ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ անհատական և խմբային հետազոտական աշխատանքներ` ներգրավելով նաև ուսանողներին:

 Այդ աշխատանքների արդյունքում ստեղծվել և տպագրվել են բազմաթիվ հոդվածներ, ինչպես նաև ուսումնամեթոդական ձեռնարկներ, որոնցից ուշագրավ են` Լ․ Չիրքինյանի, Հ․ Գալստյանի, Ն․ Սահակյանի աշխատանքները: