Կարիերայի ստորաբաժանում

Ստորաբաժանման հիմնական նպատակն է՝
  կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության, կրթության և ուղղորդման ծառայությունների մատուցման միջոցով նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ու  կարիերայի պլանավորման  հմտությունների ձևավորմանը։
Ստորաբաժանման հիմնական գործառույթներն են՝
✔ուսանողներին կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության և ուղղորդման ծառայությունների մատուցում անհատական եղանակով
 ✔ըստ անհրաժեշտության այցելուի անձնային որակների, նախասիրությունների,
      հմտությունների բացահայտում (տարբեր մեթոդներով)
✔կրթության և ուսուցման, աշխատաշուկայի վերլուծությունների և կանխատեսումների մասին տեղեկատվության հավաքագրում և ուսանողների շրջանում հրապարակում
✔առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հմտությունների զարգացմանն խմբային (ոչ ֆորմալ) և անհատական ծառայությունների մատուցում
✔թափուր աշխատատեղերի, կամավորական և հասարակական աշխատանքի որոնման հնարավորությունների ստեղծում, ծանուցում
✔ակտիվ միջոցառումների կազմակերպում, ծանուցում
✔ուսանողների, շրջանավարտների ուղղորդում ԶՏԿ-ներ
✔սոցիալական գործընկերների ներգրավում ուսանողների կարիերայի խորհրդատվությսն կազմակերպման աշխատանքներում
✔վարչական աշխատանքների իրականացում։
2017 թ-ից ստորաբաժանման պատասխանատուն Անի Բաղումյանն է։