Բաց դասեր
Մարտի 23-ին Երևանի հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ բաց դաս << Հայոց լեզու և խոսքի մշակույթ>> առարկայից, դասախոս՝ Ք. Ալեքսանյան: Դասի թեման՝ << Հայոց լեզվի ոճերը, տեսակները և գործառույթները >>: Դասը բացահայտեց ուսանողների գիտելիք-ների յուրացումը, դրանք կիրառելու կարողություններն ու հմտությունները: Այն ընթանում էր ուսանող-դասախոս համագործակցությամբ, խմբային աշխատանքի բաժանումով: Քարտեզագրում մեթոդով նշվեց լեզվի ոճերը, գործնական գրությունների և նամակների տեսակները: Չարլի Չապլինի նամակը դստերը՝ Ջերալդինային ներկայացվեց քառաբաժան մեթոդով: Կատարվեց աշխատանք տեքստի վրա: Նամակի մտքերը բաժանվեց պարբերությունների, առաջին քառաբաժանումում գրվեց գրելու շարժառիթը, մյուսում՝ նպատակը,երրորդում՝ բուն ասելիքը և վերջում նամակի ավարտը:
Դասը ընթանում էր Չապլինի ֆիլմերի համր ցուցադրությամբ, ցուցապաստառ՝ նվիրված դերասանին, ֆոտոնկարներ:
Վերջում հանձնարարվեց գրել նամակ Չապլինին:
Միջոցառումն իր մեջ ներառում էր ոչ միայն երգեր, տեղեկատվություն հունական ամանորյա սովորույթների մասին, այլ նաև հատուկ ուղերձ, որը աշխարհին սեր ու խաղաղություն էր քարոզում, քանի որ Ամանորն ու Սուրբ Ծնունդը ընտանեկան և սիրո տոներ են: Միջոցառման վերջում մասնակիցներին և հյուրերին այցելեց Ձմեռ-պապիկը, որից հետո բոլորը միասին կտրեցին հենց ուսանողների ձեռքերով պատրաստված հունական արքայահացը՝ պարզելու համար, թե ում կընկնի արքայահացի մեջ եղած <<հաջողության մետաղադրամը>>: