ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


Դեկտեմբերի 8-ին Արմավիրի պետական բժշկական քոլեջը տնօրենի և ուսանողական խորհրդի նախագահի գլխավորությամբ հյուրընկալվեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում:
Գործունեության ընդհանուր ուղղությունները և մասնագիտությունները ներկայացնելուց հետո քոլեջները կնքեցին համագործակցության պայմանագիր:
Հայ-հունական քոլեջի տնօրեն` պարոն Վարդանյանը նշեց, որ կարևորում է միջքոլեջային համագործակցությունը, քանի որ փորձի փոխանակումը կխթանի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
Համագործակցության պայմանագիր կնքվեց նաև երկու ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների միջև:
Հայ-հունական քոլեջի ուսանողներն հյուրերին հրավիրեցին համտեսելու իրենց պատրաստած թանապուրն ու հայկական ավանդական հալվան, որին հաջորդեց շրջայցը քոլեջում:
Հանդիպման ավարտին քոլեջների տնօրենները պայմանավորվեցին բժշկության և առողջ սննդակարգի թեմայով համատեղ համաժողով կազմակերպել:

Image
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԴՈՒՄԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԻԱՑԱՎ ՆԱԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

2016թ. Նոյեմբերի 11-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ դդումի փառատոն, որին մասնակցում էին Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Վրայիլան իր պատվիրակության հետ, սոցիալական գործընկերներ և ՄԿՈւ հաստատությունների տնօրեններ:
Քոլեջի ուսանողները հյուրերին ներկայացրեցին հայկական և միջազգային խոհանոցը, դդումից պատրաստված ուտեստներ, աղանդերներ և կոկտեյլներ:
Քոլեջի ապագա խոհարարները ցուցադրեցին գեղարվեստորեն ձևավորված դդումներ և դդումից պատրաստած այլ իրեր, որոնք միջոցառման ավարտին նվիրեցին հյուրերին:
Լավագույն աշխատանքների հեղինակները դեսպանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
Փառատոնի ավարտին Հունաաստանի դեսպան տիկին Ն. Վրայիլան և հյուրերը իրենց խորին հիացմունքն ու շնորհակալությունը հայտնեցին միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար:

Image
ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ (AEHT) 29-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

2016թ. հոկտեմբերի 20-28-ը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը` ի դեմս տնօրեն Ա. Վարդանյանի, մասնակցեց Լոնդոնում կայացած Հյուրանոցային և Զբոսաշրջային Դպրոցների Եվրոպական Ասոցիացիայի (European Association of Hotel and Tourism Schools, AEHT) ամենամյա համաժողովին, որի կազմակերպումն այս տարի ստանձնել էր Լոնդոնի Docklands Ակադեմիան (DAL):
Համաժողովի գլխավոր նպատակն էր ամփոփել AEHT-ի 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև քննարկել 2017 թվականի հերթական միջոցառումները:
Լինելով AEHT-ի լիիրավ անդամ, Հայ-հունական քոլեջը մասնակցեց քննարկումներին և քվեարկությանը:
Համաժողովը զուգորդվեց հյուրանոցային, խոհանոցային, ձևավորման և բարմենների մրցույթներով, որոնց մասնակցում էին տարբեր երկրների միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներ և դասախոսներ:
Այցի ընթացքում Ա. Վարդանյանը Լոնդոնի Docklands ակադեմիայի տնօրենի հետ քննարկեց հետագա համագործակցության ուղիներ/

Image
ԱՅՑ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Համաձայն Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի “ASLANIDIS” տուրիզմի դպրոցի հրավերի` 2016թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 8-ը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի դասախոսները և ուսանողները քոլեջի տնօրեն՝ Ա.Մ.Վարդանյանի գլխավորությամբ, կրթական ճանաչողական այց կատարեցին Հունաստանի Հանրապետություն:
Տուրիստական խումբը, ըստ ծրագրի այցելեց Վրաստանի Հանրապետության Քոբուլետի քաղաքի "New Wave" քոլեջ:
Շուրջ ութ տարի երկու քոլեջները միջազգային գործընկերներ են և համագործակցում են բարձր մակարդակով.-արդյունքում՝ "New Wave" քոլեջի կողմից 2016թ. միջազգային լավագույն գործընկերը ճանաչվեց Երևանի հայ-հունական պետական քոլեջը: Պատշաճ ընդունելությունից հետո քոլեջի ուսանողները իրականացրին վարպետության դաս՝ պատրաստելով հայկական ավանդական կերակուրներ: Սալոնիկում գտնվող <<Վերջինիա>> հյուրանոցում խումբը մասնակցեց՝ <<Զբոսաշրջությունը Հունաստանում>> թեմայով սեմինարին և <<Հյուրանոցային գործը ՀՀ-ում>>, որը կազմակերպվել էր հրավիրող` “ASLANIDIS” տուրիզմի դպրոցի կողմից:
Հունաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում խումբը կատարեց մի շարք ուսումնական-ճանաչողական այցեր դեպի Հունաստանի տեսարժան և պատմամշակութային վայրեր՝ ըստ ծրագրի ծանոթացավ Հունաստանի պատմությանը, ազգային խոհանոցին և ավանդույթներին, հունաստանի կրթական համակարգին:
Երևանի հայ-հունական պետական քոլեջի տնօրենը “ASLANIDIS” տուրիզմի դպրոցի տնօրենի՝ Գեորգիոս Ասլանիդիսի հետ քննարկեց իրենց հետագա համագործակցությունը, որի արդյունքում ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ՝ նմանատիպ ուսուցողական-ճանաչողական այցեր ՀՀ-ում:
Վերադարձի ճանապարհին հայ-հունական քոլեջի խումբը կանգ առավ նաև Ալեքսանդրապոլում՝ պատմական քաղաքով հիանալու համար:
Տուրիստական խմբի բոլոր ներկայացուցիչներին շնորհվեցին մասնակցության վկայականներ:

Image
Image