«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և Էստոնիայի Վալգա մասնագիտական ուսումնական կենտրոնի միջև ակադեմիական համագործակցության շրջանակներում 2015թ. դեկտեմբերի 2-12-ը հայ-հունական քոլեջի մեկ աշխատակից և հինգ ուսանող մեկնեցին վերոնշյալ ուսումնական հաստատություն՝ մասնագիտական պրակտիկա անցկացնելու նպատակով:
Հայ-հունական քոլեջի սաները ծանոթացան սննդի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաներին և եվրոպական ստանդարտներին համապատասխան սպասարկմանը, ներկայացրեցին հայկական համեղ խոհանոցը: Հավատարիմ մնալով արդեն ավանդույթ դարձած սովորությանը՝ հայ-հունական քոլեջի թիմը հայտարարեց հայկական երեկո, որտեղ մատուցեցին հայկական ավանդական ուտեստներ: Հայ ուսանողուհին ներկայացրեց մի գեղեցիկ ազգային պար:
Մասնագիտական պրակտիկան համատեղվեց նաև Էստոնիայի և հարևան Շվեդիայի մշակութային վայրերի այցելությամբ, որը շատ տպավորեց հայ ուսանողներին:




Դեկտեմբերի 1-ը շատ նշանավոր օր էր Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի համար: ՀՀ ԿԳ նախարարության նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Ս. Համբարձումյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից պարգևատրեց հայ-հունական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանին՝ երկարամյա մանկավարժական գործունեության, գիտության և կրթության ոլորտում մի շարք ներդրումների և քոլեջի տնօրենի պարտականությունները բաեխիղճ և անթերի կատարելու կապակցությամբ:
Շուրջ տաս տարի պարոն Վարդանյանը ղեկավարում է հայ-հունական քոլեջը: Ղեկավարման առաջին իսկ օրից պարոն Վարդանյանը հավատարիմ է ուսուցման նորարարական մեթոդներին, մշտապես զարգացման և առաջխաղացման սկզբունքներին: Զգալի աշխատանք է կատարել և շարունակում է կատարել եվրոպական կրթական համակարգին ինտեգրվելուն, որի արդյունքում քոլեջը համագործակցում է մոտ 20 արտասահմանյան ուսումնական հաստատությունների հետ (բուհեր և քոլեջներ): Այդ համագործակցությունը լայն հնարավորություններ է ընձեռում հայ-հունական քոլեջի ուսանողներին՝ արտասահմանում մասնագիտական պրակտիկա անցկացնելու և կրթությունը շարունակելու համար:
Հայ-հունական քոլեջի տնօրենը իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳ նախարարության նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչությանը և նախարար Արմեն Աշոտյանին՝ ավելացնելով, որ այդ պատվոգիրը ավելի պարտավորեցնող է իր և որ նա շարունակելու է ջանք ու եռանդ չխնայել հայ-հունական քոլեջի մասնագիտական զարգացման և կրթության որակի բարելավման համար:



- շիզոֆրենիա
- մեգալոմանիա
- անձի երկատվածություն
- կինոֆոբիա
- ալյուրաֆոբիա
- ագորաֆոբիա
Կոնֆերանսի նպատակն էր ընդգծել հոգեկան առողջության նորման և վերջինիս կարևորությունը, ինչպես նաև ցույց տալ ախտաբանական երևույթները՝ համապատասխան հիվանդություների, անձնային խանգարումների և ֆոբիաների տեսքով: Կոնֆերանսի ղեկավարն էր քոլեջի հոգեբանության դասախոս՝ Էմմա Արզիևան:


<<ԱՍԵՆՔ ԱՅՈ ՈՉ-ՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ>>
2015 թ. հունիսի 3-ից 6-ը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում կայացավ <<Ասենք այո´ ոչ ֆորմալ ուսուցմանը դպրոցներում>> հերթական ծրագիրը Erasmus+-ի շրջնակներում: |


ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԻՆՈՎԱՑԻՈՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԱՅՑԸ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Հայ-հունական քոլեջն, այս տարի ևս, ճամփորդություն կատարեց դեպի Հունաստան՝ Սալոնիկ և Աթենք: Պատվիրակությունը, որը բաղկացած էր քոլեջի աշխատակիցներից, ուսանողներից, ինչպես նաև սոցիալական գործընկերների ներկայացուցիչներից, ուղևորության սկզբում այցելեց Վրաստանի Հանրապետության ք. Քոբուլեթիի <<Ախալի Թալղա>> (Նոր ալիք) տարածաշրջանային քոլեջ: Այնտեղ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ քոլեջի ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքներին, մասնակցել գործնական դասերին, որի արդյունքում վկայականներ շնորհվեցին պատվիրակության անդամներին: Այնուհետև, պատվիրակությունը մեկնեց Սալոնիկ՝ այցելելով հին քաղաքի պատմամշակութային կոթողներն ու տեսարժան վայրերը: Աթենքում արդեն Հունաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Զոի Կոստանդուպուլուի հրավերքով, քոլեջի պատվիրակությունն այցելեց Հունաստանի խորհրդարան, որտեղ նրանց ջերմ ընդունեցին ԱԺ նախագահն ու պատգամավորները: |

Հունաստանի ԱԺ նախագահ Զոի Կոստանդուպուլուն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այցելեց նաև Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ, որտեղ արժանացավ քոլեջի բոլոր աշխատակիցների և ուսանողների ջերմ ընդունելությանը: Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը հայտնեց, որ իր համար մեծ պատիվ է լինել հայերի կողքին նման պատմական պահին, և առավել հաճելի՝ գտնվել մի ուսումնական հաստատությունում, որտեղ վառ արտացոլված է հայ-հունական դարավոր, բարեկամական կապը: Զոի Կոստանդուպուլուն մեկնելիս հուզված ասաց. |

Ապրիլի 22-ին Հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ «Աղաղակում է անցյալը, պահանջում՝ ներկան» խորագրով միջոցառում,որի նպատակն էր՝ փաստել սերունդների հաջորդական շղթայի բոլոր օղակների փոխկապակցվածության ներքին խորհուրդը: Քոլեջի սաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ապրիլյան անմեղ զոհերի անմահ հիշատակին: 1915 թվականը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ:Հայի վերքը երբեք չի սպիանա, քանի որ դա հոգու մեղք է, ոչ թե մարմնի: Այդ վերքի միակ բալասանը կլինի այն, որ Թուրքիայի կառավարությունը և ներկա սերունդը , որոնք փաստացի մեղք չունեն ազգասպան ոճրի մեջ, ոչ թե ջանան թաքցնել իրենց բարբարոս նախորդների արյունոտ թաթը, այլ մաքրեն նրանց կողմից թուրքական պատմության ճակատին խարանած մուրը, պաշտոնապես ընդունեն և հրապարակայնորեն դատապարտեն հայասպանության տեսությունը:Ահա սա էր քոլեջի սաների արդար պահանջը: Անդրադարձ կատարվեց նաև օրերս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագին և ուղերձին:


Հյուրերը ներկա գտնվեցին քոլեջի համտեսի սրահում ուսանողների կողմից կազմակերպված բաց դասին, որը մեկնարկվեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի պատմական ակնարկով, այնուհետև հայ-հունական քոլեջի սաները բավականին մանրամասն հյուրերին ներկայացրեցին Զատիկի ուտեստները և թե ինչ են դրանք խորհրդանշում, արեցին Սուրբ Աստվածաշնչից մեջբերումներ, որից հետո հյուրերը համտեսեցին Զատկի ավանդական ուտեստները:
Օրվա երկրորդ կեսին քոլեջի բոլոր աշխատակիցները, ուսանողները և հյուրերը տեղափոխվեցին քոլեջի դահլիճ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգն ունկնդրելու նպատակով: Ելույթ ունեցան մի շարք պարի խմբեր, երգիչներ և դերասաններ՝ Ջուլիետա Բաբայանը, Մարգարիտա Խաչատրյանը, Արայիկ Համբարձումյանը և այլոք: Քոլեջում տիրում էր տոնական բարձր տրամադրություն:
Հայ-հունական քոլեջի սաներն այս տարի որոշեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը, նշել հայկական ավանդույթներին համապատասխան ձևով: Քոլեջի համտեսի սրահում կայացավ տոնին նվիրված միջոցառում, որտեղ ուսանողները ներկայացրին տոնի էությունը, ինչպես նաև իրենց իսկ ձեռքերով պատրաստած ուտեստները, որոնք սովորաբար մատուցվում են Տյառնընդառաջի տոնին: Միջոցառումից հետո քոլեջի բակում տեղի ունեցավ Տյառնընդառաջի ծեսը, որին մասնակցեցին ողջ քոլեջի և´ աշխատակիցները և´ ուսանողները:
