Սուրբ Ծնունդը Եվրոպայում 2014

 
Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի և Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի պատվիրակությունը 2014թ.-ի դեկտեմբերի 7-ից 13-ը մասնակցեց "CHRISTMAS IN EUROPE" 24-րդ միջոցառմանը Սլովակիայի Պրեշով քաղաքում: Միջոցառումը տեղի ունեցավ Պրեշովի Հյուրանոցային ակադեմիայում (Hotelova Akademia), որին մասնակցում էին մոտ քսան եվրոպական երկրներից պատվիրակություններ: Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին առաջին անգամ: Այնտեղ հայկական պատվիրակությունը, որը բաղկացած էր երկու ուսանողներից և երկու աշխատակիցներից, ներկայացրեց Եվրոպային, թե ինչպես են հայերը տոնում Սուրբ Ծնունդը, ինչպիսի հետաքրքիր ավանդույթներ կան Սուրբ Ծնունդի հետ կապված: Նախապես հայտարարված եվրոպական բուֆետի (European Buffet) օրը հայկական պատվիրակությունը հանդես եկավ հայկական տոնական տարազներով և ավանդական ուտեստներով: Եվրոպացիներն անչափ մեծ հետաքրքրությամբ մասնակցում էին մի շարք հայկական կերակրատեսակների՝ հատկապես ղափամայի, գաթայի և խաղողի թփով տոլմայի պատրաստման գործընթացին՝ համտեսելով դրանք: Միջոցառման ավարտին մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով, իսկ <<Սուրբ ծննդյան>> դրոշը հանձնվեց Լյուքսեմբուրգին, որտեղ և կկայանա հաջորդ տարվա "CHRISTMAS IN EUROPE" ծրագիրը:
Image

Ամբիոնում ընդգրկված առարկաներից մի քանիսը դասավանդվում են քոլեջի բոլոր մասնագիտական խմբերում: Պարբերաբար թարմացվում են դասավանդվող առարկաների ծրագրերը և ուս. պլաները: Ամբիոնում ընդգրկված բոլոր առարկաներից դասախոսները ունեն տեսական մեթոդական աշխատանքներ: Ամբիոնում ընդգրկված առարկաները դասավանդվում է ժամանակակից նորացված մեթոդներով` համալրված թեստային, լաբորատոր և գործնական աշխատանքներով: Ամբիոնը հագեցած է կահավորված կաբինետ լաբորատորիաներով և համակարգչային դասասենյակներով:
Image
Image

Օտար լեզուների ամբիոնի միջոցառում

 


<<Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ>>-ի օտար լեզուների ամբիոնը 2014թ.-ի նոյեմբերին համատեղ միջոցառում կազմակերպեց, որտեղ տարբեր կուրսերի և մասնագիտությունների ուսանողները ներկայացրեցին Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը, պատմությունը, սովորույթները և ավանդույթները, խոհանոցը: Ուսանողները միջոցառումը զարդարեցին իրենց պարերով, երգերով՝ ներկայացնելով նաև նշված երկրների մշակույթը:

Image

Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում անձամբ շնորհավորեց հայ-հունական քոլեջի ուսանողներին Գիտելիքի օրվա կապակցությամբ

 
Image
Image
Սեպտեմբերի 1-ին Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում՝ պարոն Իոաննիս Տայիսը, այցելեց <<Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ>> ուսանողներին և դասախոսներին անձամբ շնորհավորելու համար: Հայ-հունական քոլեջի տնօրեն պարոն Ա. Վարդանյանը, ուսանողները և դասախոսական անձնակազմը մեծ ոգևորությամբ և նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմամբ դիմավորեցին դեսպանին: Միջոցառման ավարտին քոլեջի տնօրինությունը և Հունաստանի դեսպանը իրենց կողմից անակնկալ մատուցեցին թվով չորս ուսանողների, ովքեր արժանացան 2013-2014 ուսումնական տարվա <<լավագույն ուսանող>> կոչմանը: Հունաստանի դեսպանն անձամբ հանձնեց պատվոգրերը քոլեջի լավագույն ուսանողներին՝ խոստանալով ամեն կերպ աջակցել նրանց, ինչպես նաև մնացած բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին իրենց մասնագիտական պրակտիկան Հունաստանի Հանրապետությունում անցկացնելու համար:

<<Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ>>-ի պատվիրակության այցը Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարանի Պիտիգորսկի մասնաճյուղ

 
Image
Image
Image
Image
<<Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ>>-ի պատվիրակությունը քոլեջի տնօրեն Ա. Մ. Վարդանյանի գլխավորությամբ այցելեց Ռուսաստանի Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարանի Պիտիգորսկի մասնաճյուղ, որտեղ և քննարկվեց երկու ուսումնական հաստատությունների ապագա համագործակցության ռազմավարությունը՝ շեշտը դնելով ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման ծրագրերի իրականացման վրա: Համագործակցությունը հիմնականում լինելու է սպասարկման, զբոսաշրջության և սննդի արդյունաբերության ուղղություններով: Այցի ընթացքում հայ-հունական քոլեջի պատվիրակությունը հնարավորինս ծանոթացավ Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարանում դասավանդվող մասնագիտություններին, ներկա գտնվեց մի քանի գործնական դասերին: Այցի ավարտին հայ-հունական քոլեջի պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Պիտիգորսկի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելեց Պիտիգորսկի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին: Պիտիգորսկից հետո քոլեջի պատվիրակությունը մեկնեց Ստավրոպոլ Հյուսիս-կովկասյան դաշնային համալսարանի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով:

2014թ. << Հացը լեռներում >> տոնածիսական փառատոն

 
Image
Image
Image
2014թ. հունիսի 12-ին Խոհարարների օրվա կապակցությամբ, ինչպես յուրաքանչյուր տարի, կազմակերպվեց «Հացը լեռներում » խորագրով տոնածիսական փառատոն «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի գլխավոր խոհարար և տնօրեն Սեդրակ Մամուլյանի նախաձեռնությամբ: Փառատոնին իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց նաև Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-Հունական պետական քոլեջը, որն այս տարի ներկայացնում էր Խաղողօրհնեք տոնը՝ Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Փառատոնի ավարտին մասնակիցներին շնորհվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր:
Image
Image
Image

2014թ. մայիսի 5-9-ը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն` Ա. Վարդանյանի նախաձեռնությամբ քոլեջի պատվիրակությունը, որը բաղկացած էր քոլեջի դասախոսներից, ուսանողներից և քոլեջի սոցիալական գործընկերներից, այցելեց Հունաստանի Սալոնիկ քաղաքի տուրիզմի քոլեջ: Այցի նպատակն էր ծանոթանալ Հունաստանի կրթական համակարգին, զարգացնել մասնագիտական գիտելիքները և կարողությունները զբոսաշրջության և սննդի պատրաստման տեխնոլոգիայի ոլորտում և Hotel Xenia Helios տուրիզմի քոլեջի հետ ակադեմիական համագործակցության հետագա քայլեր քննարկել: Սալոնիկ ուղևորվելու ընթացքում, քոլեջի պատվիրակությունը այցելեց նաև Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքի New Wave քոլեջ, որի հետ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ն արդեն վեց տարի համագործակցում է: Այնտեղ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ New Wave քոլեջի ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքներին, մասնակցել գործնական դասերին, որի արդյունքում վկայականներ շնորհվեցին պատվիրակության անդամներին: Սալոնիկում քոլեջի պատվիրակությունն այցելեց Hotel Xenia Helios տուրիզմի քոլեջ, որտեղ երկու քոլեջներն էլ ներկայացրեցին իրենց հիմնադրման պատմությունը և առօրյան: Հայ-հունական պետական քոլեջի պատվիրակությունը ծանոթացավ հունական խոհանոցին. քոլեջի սննդի ուսումնական լաբորատորիայում ականատես եղան մի շարք հունական ավանդական կերակրատեսակների պատրաստմանը, որից հետո ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու հունական կերակրատեսակների պատրաստմանը՝ ավելի լավ ուսումնասիրելով հունական սննդի պատրաստման տեխնոլոգիան:

Կիրառական դասընթացներն ավարտելուց հետո քննարկվեցին երկու քոլեջների ակադեմիական համագործակցության հնարավոր ուղիները: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ առաջիկայում Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի Hotel Xenia Helio տուրիզմի քոլեջի պատվիրակությունը փոխադարձ այց կկատարի Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:

2014թ. փետրվարին համագործակցության նոր պայմանագիր կնքվեց Վրաստանի Բիզնես Ակադեմիա-SBA-ի հետ

 
Միջազգային համագործակցության շրջանակներն ավելի ընդլայնելու համար արդեն վաղուց որդեգրած ռազմավարութանը հավատարիմ մնալով՝ 2014թ. փետրվարի 20-21-ը «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի» տնօրեն Ա. Վարդանյանը պաշտոնական այց կատարեց Վրաստանի Թբիլիսի՝ Բիզնես Ակադեմիա - SBA, որտեղ և երկու կողմերի միջև պայմանագիր կնքվեց: Պայմանագրի համաձայն՝ հայ-հունական քոլեջը և Վրաստանի Բիզնես Ակադեմիան միասին իրագործելու են ուսանողների, ինչպես նաև դասախոսական անձնակազմի փորձի փոխանակման ծրագրեր, որոնք ենթադրում են նաև փոխադարձ վերապատրաստումներ տարբեր մասնագիտությունների բնագավառում: Պայմանագիրը սահմանում է նաև հայ-հունական քոլեջի և Վրաստանի Բիզնես Ակադեմիայի շրջանավարտների փոխանակում տվյալ ուսումնական հաստատություններում գիտական հետազոտությունների անցկացման նպատակով: Լավագույն ուսանողներն իրենց կրթությունը SBA-ում շարունակելու հնարավորություն կստանան: Հայ-վրացական այս նոր համագործակցության շրջանակներում նախատեսվում է երկու ուսումնական հաստատություններում էլ տարբեր համաժողովների, սեմինարների և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում
Image
Image
Image
Image