



Հայ-հունական պետական քոլեջ-ի պատվիրակությունը մասնակցում է համաժողովի Միջերկրական Ծովում
2011 թվականից անդամակցելով զբոսաշրջային եւ հյուրանոցային քոլեջների եւվրոպական ասոցիացիային` քոլեջն իր մշտական ներկայությունն է դրսեւորել ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին՝ ՄԿՈՒ համակարգի ուսանողների համար կազմակերպված մրցույթներին, տարեկան համաժողովներին, քննարկումներին:
2013թ. նոյեմբերի 10-15-ը կայացավ զբոսաշրջային եւ հյուրանոցային քոլեջների եւվրոպական ասոցիացիայի 25-րդ տարեկան համաժողովը, որը կազմակերպվել էր Միջերկրական Ծովում՝ Կոստա Մեդիտերանիա նավում: Համաժողովին մասնակցում էր նաեւ քոլեջի 15 հոգանոց պատվիրակությունը տնօրեն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ:
Քոլեջի վարչական եւ դասախոսական կազմի ներկայացուցիչներից բացի պատվիրակության կազմում էին Բերդի պետական քոլեջի եւ «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի տնօրենները, ինչպես նաեւ ՀՀ այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Նավն իր երթուղին սկսեց Սավոնա նավահանգստից /Իտալիա/, այնուհետեւ ուղեւորվեց Բարսելոնա եւ Պալմա դե Մայորկա /Իսպանիա/, որից հետո ուղեւորվեց Մարսել /Ֆրանսիա/, այնուհետեւ վերադարձավ Սավոնա նավահանգիստ: Տնօրեն Ա.Վարդանյանը՝ որպես ազգային ներկայացուցիչ, մասնակցեց ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի եւ գործադիր խորհրդի նիստերին, որտեղ կայացան ասամբլեայի նախագահի նոր ընտրություններ, քննարկվեց եւ հաստատվեց 2014 թ. միջոցառումների ծրագիրն ու գործողությունների պլանը: Պատվիրակությունը նաեւ ներկա գտնվեց ասոցիացիայի կողմից կազմակեպված խոհարարության, հյուրանոցային գործի, զբոսաշրջության եւ գինու համտեսման ուսանողների մրցույթին: Համաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվեց մասնակցության հավաստագիր:






2013 թվականի հոկտեմբերի 28-ից Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության, հայ-հունական պետական քոլեջում մեկնարկեց ՀՀ կրթության և գիտության նախարարության և ֆրանսիական GREF կազմակերպության կողմից կազմակերպված խոհարարության գծով 1 շաբաթյա վարպետության դասընթացը, որն իրականացվում է Ֆրանսիայից ժամանած մասնագետի կողմից: Դասընթացին մասնակցում են ՀՀ ՄԿՈՒ 10 հաստատություններից թեկնածուներ, ովքեր հնարավորություն ունեն ծանոթանալու Ֆրանսիայում խոհարարության դասավանդման բնագավառում կիրառվող մեթոդներին, ինչպես նաև կատարելու փորձի փոխանակում ֆրանսիացի փորձագետ-դասախոսի հետ: Դասընթացն իրականացվում է տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով: Ծանոթանալով կերակրատեսակների պատրաստման բաղադրատոմսերին՝ դասախոսները տեղում պատրաստում են կերակրատեսակներ:




2013 թվականի հունիսի 14-ին Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը իր հյուրընկալ դռներն էր բացել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաղիսի առջեւ: Դեսպանին աղ ու հացով դիմավորեցին քոլեջի վարչակազմը, դասախոսները եւ ուսանողները: Քոլեջի ուսանողները դեսպանի համար կատարեցին մշակութային համար՝ հունական պար «Սիրտակի», որից հետո կարճ Էկսկուրսիայի միջոցով ներկայացվեց քոլեջը՝ նյութատեխնիկական բազան, ստորաբաժանումները, լսարանները, լաբորատորիաները, ուսումնական հյուրանոցը, համտեսի սրահը եւ այլն: Շնորհանդեսի միջոցով դեսպանին ներկայացվեց քոլեջի գուրծունեությունը, իրականացվող մասնագիտությունները եւ կարճաժամկետ վերապատրաստման դասընթացները, սոցիալական գործընկերության եւ միջազգային համագործակցության բնագավառում առաջխաղացումները: Դեսպանը մասնակցեց կազմակերպված բաց դասերի նվիրված հուներեն լեզվին եւ հայկական խոհանոցին, որտեղ էլ համտեսեց քոլեջի ուսանողների կողմից պատրաստված հայկական ավանդական կերակրատեսակները: Հայտնելով իր գոհունակությունը՝ դեսպանը խոստացավ օժանդակություն ցուցաբերել քոլեջին Հունաստանի համանուն ուսումնական հաստատությունների հետ նորանոր ակադեմիական համագործակցության եզրեր գտնելու գործում:
Հայ-Հունական պետական քոլեջն ընդլայնում է իր միջազգային կապերը


“Skills for meaningful life” «Հմտություններ հանուն իմաստալից կյանքի"








Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝




Միջազգային համագործակցության շրջանակներում «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ն ընդգրկվել է «Healthy Urban Life» ուսանողների փոխանակման միջազգային ծրագրում, որը նախատեսվում է իրականացնել մեր քոլեջում: Ծրագիրը կիրականացվի 2013թ. մարտի 20-25-ը, որին կմասնակցեն մեր քոլեջի, Ռուսաստանի Դաշնության, Լատվիայի Հանրապետության եւ Էստոնիայի Հանրապետության ուսանողները /33 հոգի/: Կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով 2013թ. փետրվարի 15-16-ը քոլեջ էին ժամանել վերոգրյալ պետությունների ուսանողներից եւ կազմակերպիչներից բաղկացած 6 հոգանոց պատվիրակությունը:

