Image
2012թ. նոյեմբերի 27-30-ը տեղի ունեցավ <<Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Վարդանյանի այցը Բելառուսիայի Հանրապետություն: Այցն իրականացվեց Բելառուսիայի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության մասնագիտական կրթության հանրապետական ինստիտուտի ռեկտոր, «Մասնագիտական-տեխնիկական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի կադրերի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ԱՊՀ մասնակից երկրների բազային կազմակերպության հանրային խորհրդի» նախագահ, բազային կազմակերպության ղեկավար Ա.Խ. Շկլյառի հրավերի շնորհիվ:
Գործուղման առաջին օրը՝ 2012թ. նոյեմբերի 28-ին, տեղի ունեցավ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված սեմինար` «Ոլորտային հանձնաժողովների կազմակերպում, մասնագիտական կրթության որակի եւ որակավորման պահանջների ապահովում» թեմայով, որի բացումն իրականացրեց Բելառուսիայի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության մասնագիտական կրթության հանրապետական ինստիտուտի ռեկտորը: Սեմինարի շրջանակներում ներկայացվեց ոլորտային հանձնաժողովների դերը եւ նշանակությունը, հանձնաժողովների կազմման մոտեցումները եւ սկզբունքները, ֆիննական փորձը ոլորտային հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացվեց ոլորտային հանձնաժողովների աշխատանքների առանձնահատկությունները Եվրոպական Միությունում եւ ԱՊՀ երկրներում: Գործուղման երկրորդ օրը՝ 2012թ. նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ «Մասնագիտական-տեխնիկական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի կադրերի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ԱՊՀ մասնակից երկրների բազային կազմակերպության հանրային խորհրդի» նիստը «Աշխատաշուկայի եւ մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենսդության համապատասխանեցման միջոցով ԱՊՀ մասնակից երկրների կրթական տարածության ձեւավորման եւ կառուցման մեխանիզմները» թեմայով, որի շրջանակներում այցելություններ իրականացվեցին խորհրդի մասնաճյուղ հանդիսացող «Մասնագիտական-տեխնիկական քոլեջ» եւ «Ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ»: Նիստի ընթացքում ներկայացվեց ԱՊՀ մասնակից երկրների կրթական համակարգերը, զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ ՄԿՈՒ համակարգում նախատեսվող միջազգային նախագծերը, քննարկվեց 2012թ. հոկտեմբերի 24-25-ը Կիեւում տեղի ունեցած «Ոլորտային հանձնաժողովներ» թեմայով սեմինարի արդյունքները:
Image
Քոլեջի և հյուրանոցային և զբոսաշրջային դպրոցների եվրոպական ասոցիացիայի /European association of hotel & tourism schools/ միջև հաստատված համագործակցության շրջանակներում 2012թ. հոկտեմբերի 8-13-ը քոլեջի տնօրեն Ա.Մ.Վարդանյանի գլխավորությամբ քոլեջի պատվիրակությունը այցելեց Մակեդոնիայի Հանրապետություն /Սկոպյե, Օհրիդ/՝ ասոցիացիայի հերթական տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով: Նշենք, որ քոլեջն անդամակցում է հյուրանոցային և զբոսաշրջային դպրոցների եվրոպական ասոցիացիային 2011 թվականից:
Image
2012թ. հոկտեմբերի 24-25-ը տեղի ունեցավ «Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Վարդանյանի այցը Կիև, որտեղ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից «Sector Councils» թեմայով սոցիալական գործընկերության աջակցմանը նվիրված սեմինար էր կազմակերպվել: Գործուղման առաջին օրը ներկայացվեց եվրոպական փորձը սոցիալական գործընկերության եւ ոլորտային հանձնաժողովների գործունեության վերաբերյալ, դրանց նպատակները, գործառույթները եւ դերը մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում, որից հետո աշխատանքային օրն ամփոփվեց քննարկումների միջոցով:
Image

Երկրորդ աշխատանքային օրը տեղի ունեցավ քննարկում Հայաստանի, Մոլդովայի եւ Ուկրանիայի պատվիրակությունների միջեւ փորձի փոխանակման նպատակով: Թուրքիայի եւ Խորվաթիայի պատվիրակությունները ներկայացրեցին իրենց փորձը ոլորտային հանձնաժողովները առավել գործառնական դարձնելու գործում, որից հետո, ըստ առաջադրանքի, պատվիրակությունները մշակեցին ժանապարհային քարտեղ 2 տարվա կտրվածքով ոլորտային հանձնաժողովների ստեղծման եւ ամրապնդման ուղղությամբ: Այնուհետեւ ամփոփվեցին սեմինարի հիմնական ասպեկտները եւ քննարկվեց սեմինարի երկորդ փուլի թեման, որը կկայանա 2013 թվականին:
Image

2012 թ-ի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հունաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնակատարի`տիկ. Վասիլիկի Դիկոպուլուի այցը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:
Image
Image
Այցի նպատակն էր նոր ուսումնական տարում դիմավորել առաջին անգամ քոլեջ ոտք դնող ուսանողներին, պատվոգրեր հանձնել գերազանց առաջադիմությամբ քոլեջի նախաավարտական կուրսերի ուսանողներին: Ուսումնական տարվա առաջին օրը համեմել հայ-հունական բարեկամական հարաբերություններով: Այցի ընթացքում տիկ. Դիկոպուլուն իր գոհունակությունը հայտնեց քոլեջի տնօրինությանը`քոլեջում հունարենի դասավանդման եւ հունական մշակույթը ուսանողներին հիանալի կերպով մատուցելու համար:
Image
Image
Image
Լիտվա
Հունիսի 23-26
Կաունասի <<Զբոսաշրջության և առևտրի>> դպրոցի պաշտոնական հրավերով հունիսի 23-26-ը տեղի ունեցավ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջի պատվիրակության / տնօրեն Ա.Վարդանյանի ղեկավարությամբ/ այցը Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակներում ուսումնասիրվեցին <<Զբոսաշրջության և առևտրի>> դպրոցի ուսումնական ծրագրերը, կնքվեցին փոխադարձ համագործակցության պայմանագրեր, որոնց շնորհիվ կկայանա հայ ուսանողների պրակտիկայի անցկացումը բարեկամ դպրոցում: Կողմերը պայմանավորվեցին նաև հետագա այցի մասին, որը տեղի կունենա սեպտեմբեր ամսին: քոլեջի ուսանողները կարող են սովորել.....
ЕРЕВАН, 13 сен - Новости-Армения
Image

23.05.2012-06.06.2012
Մասնագիտական պրակտիկա Էստոնիայում


Երևանի զբոսաշրջության,սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի և <<Նարվայի մասնագիտական ուսումնական կենտրոն>>-ի ( Էստոնիա) միջև հաստատված համագործակցության շրջանակներում շնորհիվ մայիսի 23-ից մինչև հունիսի 6-ը հայ-հունական քոլեջի մի խումբ ուսանողներ (Մհերյան Հարությունը,Կարապետյան Գայանեն,Վաղարշակյան Ժենյան,Սահակյան Արթուրը,Կարապետյան Նարեկը,Սարգսյան Նարեկը,Սիրունյան Քրիստոֆը, Արոյան Սերյոժան) իրենց մասնագիտական պրակտիկան անցկացրեցին Էստոնիայում:
Image
Մայիսի 22-25 Վրաստանի Քոբուլեթի քաղաքում կայացավ սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների միջին մասնագիտական կրթության նպաստավոր իրիկանացմանը նվիրված համաժողով: Համաժողովին մասնակցում էին Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Սանկտ-Պետերբուրգի, Վրաստանի, Էստոնիայի պատվիրակությունները: Համաժողովում Հայաստանը ներկայացնում էին Երևանի հայ-հունական քոլեջի տնօրեն Ա.Վարդանյանը և ուսումնական բաժնի վարիչ Կ.Մովսիսյանը: Եվրախորհրդի աջակցությամբ իրականացված ծրագիրը նպատակ ունի հաջորդ տարվա մայիս ամսին համաժողովի ներկայացուցիչ պետությունների սահմանափակ հնարավորություններ ունեցող ուսանողներին համախմբել Էստոնիայում, որոնք էլ հնարավորին չափ կներկայացնեն իրենց երկրները: Այս մարդասիրական ծրագրի մասնակից պետությունները կստեղծեն բարենպաստ պայմաններ իրենց կրթական հաստատություններում` սահմանափակ հնարավորություններ ունեցող ուսանողների ուսումնական գործընթացը հարմարեցնելով նրանց պահանջմունքներին:  
Image
Image
Image
Սույն թվականի հունիսի 2-4-ը տեղի ունեցավ քոլեջի դասախոսների և զբոսաշրջության բաժնի ուսանողների ճանաչողական այցը Արևմտյան Հայաստան: 2011 թ-ից սկսած` քոլեջի տնօրինությունը որոշում է կայացրել իրականացնել Հայաստանի պատմական վայրերին նվիրված ճանաչողական միջոցառումներ: Այս անգամ ճամփորդության առաջին կանգառները եղան Արևմտյան Հայաստանի Կարս, Անի, Արդահան քաղաքները: Մինչ մեկնելը զբոսաշրջության բաժնի ուսանողները տարբեր տեղեկություններ են հայթայթում, ֆիլմաշար են պատրաստում տվյալ տարածաշրջանների վերաբերյալ, ճանապարհին ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները: Այս այցն ունի և' ճանաչողական, և' ուսուցողական նպատակ,քանի որ ուսանողները լինում են ոչ միայն պատմական վայրերում, ծանոթանում են օտարերկրացիների ազգային առանձնահատկություններին, նրանց ապրելակերպին, մշակույթին, այլև կարողանում են համեմատել, ևս մեկ անգամ արժևորել մեր մշակույթն ու ազգային հարստությունները: 
Image
Image
Image
Image

2009թ-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո Ղազախական էկոնոմիկայի, ֆինանսների և միջազգային առևտրի համալսարանը ընկերական հարաբերություններ հաստատեց Երևանի զբոսաշրջության,սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի հետ: Հայ և ղազախ ժողովուրդների բարեկամությունը տարիների պատմություն ունի: Երկու երկրների համագործակցությունը տարածվում է գրեթե բոլոր` տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական բնագավառների վրա: Հունիսի 12-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ շնորհանդես` նվիրված ղազախական համալսարանի պատվիրակությանը: Շնորհանդեսին ներկա էին ղազախական պատվիրակությունը, քոլեջի տնօրեն պարոն Ա.Վարդանյանը, դասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան քոլեջի տնօրեն Ա.Վարդանյանը, Ղազախստանի պատվիրակության ղեկավար, <<Արման-Տուր>> տուրիստական գործակալության տնօրեն տիկին Սալտանատը: Ղազախ ուսանողները ֆիլմաշարի միջոցով ներկայացրին իրենց երկիրի բնությունը, ազգաբնակչությունը,պատմական հուշարձանները, սովորությունները: Մեր ուսանողներն էլ ներկայացրին Հայաստանի պատմությունը,տեսարժան վայրերը.սովորությունները: Այնուհետև ցուցադրվեցին երկու երկրների ուսումնական հաստատությունների ստեղծման պատմությունը, միջազգային հարաբերությունները, ձեռքբերումները, իրագործվելիք ծրագրերը: Շնորհանդեսն անցավ ջերմ և հյուրընկալ մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության քայլերը: Այցելության ընթացքում իրականացվեցին հանդիպումներ քոլեջի սոցիալական գործընկերների հետ, կազմակերպվեց միջոցառում`<< Հայ-ղազախական խոհանոց>> խորագրով, որտեղ կողմերը ներկայացրին իրենց ազգային կերակրատեսակները:  
Համաձայն <<Երևանի զբոսաշրջության,սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի և Զբոսաշրջային և հյուրանոցային դպրոցների եվրոպական ասոցիացիայի /AEHT/ միջև հաստատված համագործակցության` 2012 թ-ի ապրիլի 16-20-ը տեղի ունեցավ քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանի այցը Դուբրովնիկի Զբոսաշրջության և սննդի կազմակերպման դպրոց /Խորվաթիա/` <<Գաստրո 2012>> 32-րդ միջազգային մրցույթին մասնակցության նպատակով: Գործուղման ծրագրի շրջանակներում իրականացվեցին բազմաբնույթ մրցույթներ, որտեղ ներկայացված էին տարբեր երկրների խոհանոցները,հյուրանոցային ընդունարանի և զբոսաշրջային գործակալությունների աշխատանքների կազմակերպման յուրահատկությունները, զբոսաշրջությանը վերաբերող գովազդների իրականացման սկզբունքները:
Ներկայացվեցին Խորվաթիայի մասնագիտական կրթական համակարգի առանձնահատկությունները:
Ըստ այդմ` <<Երևանի զբոսաշրջության ,սպասարկման և սննդի արդյունաբերության պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի և Դուբրովնիկի Զբոսաշրջության և սննդի կազմակերպման դպրոցի միջև կնքվեց համաձայնագիր` կողմերի միջև համագործակցության հաստատման նպատակով:
Image