Հնդկաստանի կառավարության կողմից իրականացվող (ITEC) ծրագրի շրջանակներում կազմակերպված <<Զբոսաշրջության և հյուրընկալության մենեջմենթ>> թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցելու նպատակով 2011թ-ի սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 28-ը տեղի ունեցավ Երևանի զբոսաշրջության,սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրենի խորհրդական Ռոման Նահապետյանի այցը Հայդարաբադ (Հնդկաստան): Գործուղումն իր ակնառու ազդեցությունն է թողել քոլեջի բազմաբովանդակ առօրյայի վրա:
Image
Հայաստանի Հանրապետությունում Բրիտանական խորհրդի և Միացյալ Թագավորության Քրեյվեն քոլեջի հետ ակադեմիական համագործակցության շրջանակներում քոլեջի աշխատակիցներ Նաիրա Դավթյանը, Ռուզաննա Սանդոյանը, Ռոման Նահապետյանն և Էդգար Կիրակոսյանը, քոլեջի տնօրեն Ա.Մ. Վարդանյանի գլխավորությամբ 2011թ-ի նոյեմբերի 14-18-ը մեկնել են Մեծ Բրիտանիա: Որտեղ ծանոթացել են ՄԿՈՒ հիմնախնդիրներին, ակտիվորեն փորձի փոխանակում են իրականացրել: Այնուհետև մեկնել են Փարիզի Ժան Դրուանտ քոլեջ, որտեղ էլ քննարկել են հետագա համագործակցության հաստատման քայլերը:
Image
Image
Image
2011թ. սեպտեմբերի 19-23-ը Միացյալ Թագավորության Սքիփթոն քաղաքի ՙTraining-Consul-Tancy-Support Center՚ կազմակերպության ներկայացուցիչները այցելել են քոլեջ, ինչպես նաև 19.09.11-23.09.11 ժամանակահատվածում վերոհիշյալ կազմակերպության կողմից անց է կացվել ՙSoft-skills Team Building՚ և ՙSoft-skills Leadership՚ թեմաներով քոլեջի դասախոսների և սոցիալական գործընկերությունների ներկայացուցիչների համար սեմինար:
Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի, Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակի և Մեծ Բրիտանիայի Քրեյվեն քոլեջի միջև ակադեմիական համագործակցության շրջանակներում 2011թ. մայիսի 23-27-ը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Ն. Թովմասյանի հրավերով տեղի ունեցավ քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանի այցը Մեծ Բրիտանիա:Գործուղման նպատակն էր ակադեմիական համագործակցության շրջանակներում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ուսումնասիրել անգլիական փորձը` ուղղված աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ուսումնական պլանների արդիականացմանը, ուսուցման արդիական մեթոդների ուսումնասիրմանը, քննարկել նոր մասնագիտությունների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև քննարկել և հաստատել հետագա համագործակցության քայլերը:
Գործուղման ընթացքում հնարավորություն ստեղծվեց ծանոթանալ Սքիփթոն քաղաքի Քրեյվեն քոլեջում ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքներին, ինչպես նաև ներկայացվեց Քրեյվեն քոլեջին կից գործող Թայրո կազմակերպությունը, որը պատասխանատու է Քրեյվեն քոլեջի զարգացման, միջազգային և բիզնես ծրագրերի մշակման համար: Քննարկումների արդյունքում Թայրո կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Դավիդ Լեուելինը ներկայացրեց 2011թ. հունվար ամսին հայ-հունական պետական քոլեջ այցելության ընթացքում կատարած ուսումնասիրությունների արդյունքները, որով իր գոհունակությունը հայտնեց քոլեջի ձեռքբերումների, հնարավությունների, վարչական և դասախոսական կազմի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ, ինչպես նաև խոստացավ օժանդակել քոլեջին նոր մասնագիտությունների ներդրման ուղղությամբ:
Image
Image
Նաև փոխգործակցության պայմանագիր կնքվեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի և Քրեյվեն քոլեջի միջև, որի արդյունքում նախատեսվում է բրիտանական փորձագետների այցը քոլեջ, որը կուղղորդվի դասավանդման նորագույն մեթոդների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներով, նախատեսվում է նաև քոլեջի մասնագետների այցը Մեծ Բրիտանիա, որի նպատակը կլինի անմիջապես տեղում ուսումնասիրել ուսումնական գործընթացի կազմակերպման բրիտանական մոդելըª հետագայում կուտակված փորձը քոլեջում ներդնելու ակնկալիքով:
2011թ. ապրիլի 19-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ` մասնակցեց քոլեջի խոհանոց-լաբորատորիայի, համտեսի և հանդիսությունների սրահի, նորակառույց ուսումնական հյուրանոցի բացման արարողությանը: Քոլեջի ուսանողները նախարարին դիմավորել են ավանդական աղուհացով: Նախարարը նշեց, որ այսօր Հայաստանում քոլեջների նկատմամբ ուշադրությունը մեծանում է, քանի որ նախնական և միջին մասնագիտական կրթությունը ներկայումս պետական քաղաքականության կիզակետում է։
Image
Հանրապետության 12 քոլեջ և ուսումնարան վերանոորգվում և վերակահավորվում է Եվրոպական Միության աջակցությամբ, որպեսզի դառնան տարածաշրջանային բազմագործառութային կենտրոններ։ Ա. Աշոտյանն ուրախալի է համարել նաև այն փաստը, որ քոլեջներում և ուսումնարաններում տարեցտարի ավելի քիչ թափուր տեղեր են մնում և հույս է հայտնում, որ այդ միտումը կշարունակվի։
Image
Image
«Այսօրվա այցով ևս մեկ անգամ ցանկացել ենք կարևորել միջին և նախնական կրթության ոլորտը։ Կոնկրետ այս քոլեջում հաջողվել է արդիականացնել ուսումնական ամբողջ գործընթացը, ստեղծել արտադրական պրակտիկայի համար լավ հնարավորություններ, կապեր հաստատաել Հայաստանում ոլորտի հիմնական գործատուների հետ, ինչպես նաև սերտ կապ ունենալ աշխատաշուկայի հետ։ Հաջողվել է միջազգայնացնել կրթական գործընթացը` ներգրավելով նաև միջազգային կազմակերպություններ»,- ասել է Ա. Աշոտյանը և հավելել, որ
Image
Հայաստանում կրթության զարգացման համար երկու հիմնական նախադրյալներ են անհրաժեշտ. Առաջինը` կապն է գործատուների հետ, որը պետք է հաստատեն միջին և բարձրագույն մասնագիտական բոլոր ուսումնական հաստատաությունները, և երկրորդը` միջազգայնացումն է, այսինքն՝ միջազգային լավագույն փորձի միջոցով պետք է նոր որակ հաղորդել կրթական գործընթա ցներին։

Գործնական ճանապարհորդություն

 
Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ հունական պետական քոլեջի և Նարվայի մասնագիտական ուսումնական կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում 2011թ. մարտի 9-ին ուսումնական կենտրոնի տնօրեն Մարգուս Օյաոտսի պաշտոնական հրավերով տեղի ունեցավ քոլեջի պատվիրակության (տնօրեն` Արթուր Վարդանյանի ղեկավարությամբ) այցը Գերմանիայի Դաշնություն և Էստոնիայի Հանրապետություն:
Այցի նպատակն էր մասնակցել Բեռլինում կայանալիք <<Զբոսաշրջության միջազգային ցուցահանդես 2011>> միջոցառմանը (ITB 2011), ծանոթանալ 2011թ. ապրիլի 30-ից Էստոնիայում քոլեջի ուսանողների համար պրակտիկայի կազմակերպման բազաներին, այցելել Ռիգայի մասնագիտական դպրոց (Լատվիա), ինչպես նաև քննարկել քոլեջի և ուսումնական կենտրոնների միջև հետագա համագործակցության քայլերը:
Image
Բեռլին այցելության ընթացքում հնարավորություն ստեղծվեց համագործակցության պայմանագիր կնքել <<Եվրազիա Տուրզ>> կազմակերպության հետ և մի շարք կազմակերպությունների հետ ձեռք բերվեց համաձայնություն հետագա համագործակցության վերաբերյալ: Ցուցահանդեսի ընթացքում այց կատարվեց հայկական տաղավար, որտեղ ներկայացված էր Հայաստան Աշխարհը իր բոլոր գրավչություններով:
Image
Image
Այցելություն Էստոնիայի Հանրապետության Նարվա քաղաքի մասնագիտական ուսումնական կենտրոն, որտեղ կազմակերպված էր <<Մասնագիտական ուսումնական համակարգը Էստոնիայում>> թեմայով 16 ժամյա դասընթաց:
Ուսումնական կենտրոնի հետ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում հանդիպումներ կայացան այն կազմակերպությունների ղեկավարների հետ, որտեղ 2011թ. ապրիլի 30-ից նախատեսվում է կազմակերպել քոլեջի ուսանողների մասնագիտական պրակտիկան:
Image
Image

Պատվիրակությունը այցելեց Էստոնիայի Հանրապետության Ռակվերե քաղաքի մասնագիտական դպրոց, ինչպես նաև այն կազմակերպություններ, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն քոլեջի ուսանողները պետք է անցնեն մասնագիտական պրակտիկա:
Image
Image
Հաջորդ այցելությունը` Տարտու քաղաք, որտեղ ձեռք բերվեց հետագա համագործակցության պայմանավորվածություն Տարտուի մասնագիտական կրթական կենտրոնի հետ: Նաև այցելություն իրականացվեց Դորպատի համալսարան, որտեղ ի հիշատակ հայ ականավոր գրող Խ.Աբովյանի գործում է անվանական լսարան:
Image
Image
Ռիգայի մասնագիտական դպրոց (Լատվիա), որտեղ կնքվեց համագործակցության պայմանագիր` մասնագիտական դպրոցի հետ փորձի փոխանակման, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, դասախոսների փոխանակման վերաբերյալ: Պատվիրակությունը մասնակցեց` <<Դասախոսների մասնագիտական գործառույթների բարելավում>> թեմայով դասընթացին:
Image
Image
Այցելության ողջ ընթացքում հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ ուսումնական հաստատությունների մասնագիտական կրթական համակարգին և սկզբունքներին:
Image
Image
Այցելությունները զուգորդվում էին պատմամշակութային համալիրների, զբոսաշրջային կենտրոնների և այլ մշակութային կենտրոնների այցելությամբ:
Image