Կրթությունն ամենահզոր զենքն է աշխարհը փոխելու համար

15.05.2006 թվականից ՀՀ ԿԳ նախարարի 15.05.06թ. N 357-Ա հրամանով Սննդի արդյունաբերության պետական քոլեջը վերանվանվել է` Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ:
Շրջանավարտներին տրվում է ՀՀ պետական դիպլոմ:
Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հնարավորություն է տրվում մասնագիտական պրակտիկան անցկացնել Հունաստանի Հանրապետությունում, որոնց տրվում է համապատասխան ուսումնական հաստատության վկայագիր:
Ընդունելության համար դիմորդները ներկայացնում են
-
Դիմորդը` Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`
1) դիմում,
2) 4 լուսանկար (3x4 չափի),
3) կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը,
4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար),
5) հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ),
6) տեղեկանք հաշվառման վայրից,
7) կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
8) ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները՝ համապատասխան փաստաթղթերը
Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, քոլեջի հաշվեհամարին փոխանցում է 1000 (հազար) ՀՀ դրամ՝ նշելով իր ազգանունը, անունը։
Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:
CAPS-ի Ակադեմիական գործընկերություն նախաձեռնության շրջանակներում, երկու տարվա ընթացքում, մենք չորս անգամ հյուրընկալել ենք ԱՄՆ Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և պետական համալսարանի (Վիրջինիա Թեք) Հյուրընկալության և զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի դասախոս` դոկտոր Մահմուդ Խանին:
Մեր քոլեջում պրոֆեսոր Խանը վերապատրաստում է իրականացրել` Սննդի անվտանգություն, Մարկետինգը և իրացումը հյուրընկալության ոլորտում, Ծառայությունների կառավարում և Հաճախորդների սպասարկում թեմաներով:

Սիրով ողջունում եմ Ձեզ տասնամյակների պատմություն ունեցող քոլեջի պաշտոնական կայքում:
Մեր կրթօջախի առաքելությունն է կերտել արժանապատիվ քաղաքացիներ, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող նպատակասլաց, որակյալ ու բարեխիղճ մասնագետներ:
Արթուր Ղազարյան
Մադլենա Գևորգյան
Նանյան Մարինե
Ֆատյան Ռաֆայել
Սիրադեղյան Արթուր
Սաթենիկ Կարապետյան
Կարինե Մովսիսյան
Հակոբյան Լիլիթ
Ղազարյան Մելանյա
Տրդատյան Գուլնազի
Արփինե Սարգսյան
Արիսյան Աիդա
Բաղումյան Անի
Համբարձումյան Նունե
Չախոյան Անի
Լյուդմիլա Կուլիկովա
Բարսեղյան Գևորգ
Թումասյան Սիլվա
Ալավերդյան Գայանե
Ասլանյան Լիլիա
Խաչատրյան Գայանե
Հովհաննիսյան Հասմիկ
Ղարիբյան Հասմիկ
Սահակյան Նունե
Սահակյան Ջեմմա
Ասատրյան Արփինե



