<<Գաստրո 2012>>-Խորվաթիա


Համաձայն <<Երևանի զբոսաշրջության,սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի և Զբոսաշրջային և հյուրանոցային դպրոցների եվրոպական ասոցիացիայի /AEHT/ միջև հաստատված համագործակցության` 2012 թ-ի ապրիլի 16-20-ը տեղի ունեցավ քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանի այցը Դուբրովնիկի Զբոսաշրջության և սննդի կազմակերպման դպրոց /Խորվաթիա/` <<Գաստրո 2012>> 32-րդ միջազգային մրցույթին մասնակցության նպատակով: Գործուղման ծրագրի շրջանակներում իրականացվեցին բազմաբնույթ մրցույթներ, որտեղ ներկայացված էին տարբեր երկրների խոհանոցները,հյուրանոցային ընդունարանի և զբոսաշրջային գործակալությունների աշխատանքների կազմակերպման յուրահատկությունները, զբոսաշրջությանը վերաբերող գովազդների իրականացման սկզբունքները:
Ներկայացվեցին Խորվաթիայի մասնագիտական կրթական համակարգի առանձնահատկությունները:
Ըստ այդմ` <<Երևանի զբոսաշրջության ,սպասարկման և սննդի արդյունաբերության պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի և Դուբրովնիկի Զբոսաշրջության և սննդի կազմակերպման դպրոցի միջև կնքվեց համաձայնագիր` կողմերի միջև համագործակցության հաստատման նպատակով: