Ուսանողական կյանքը


Քոլեջում գործում են ուսանողական խորհուրդը: Ուսանողական խորհուրդը կազմակերպում է միջոցառումներ եւ ծավալում կրթական պրոցեսը համալրող գործունեություն: Ուսանողներին ընձեռվում է գիտելիքները հարստացնելու եւ կիրառելու, ինչպես նաեւ հասարակական, մշակութային, ինտելեկտուալ եւ զվարճալի ծրագրերին մասնակցելու հնարավորություն՝ օլիմպիադաներ, կոնֆերանսներ, քննարկումներ, սեմինարներ, հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ: Ուսանողական խորհուրդն ընդլայնում է իր գործունեության շրջանակը՝ ընդգրկվելով Հայաստանի երիտասարդական շարժման մեջ, զարգացնելով ուսանողների վճռունակությունն ու կազմակերպչական ձիրքերը: