Ուումնական մասը ՄՈՒՀ-ի կարևորագույն և ամենամեծ ստորաբաժանումն է՝ իր ենթակայության և հաղորդակցության կապերով: Այն ներառում է վարչական, դասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմը, իրականացնում է մի քանի գործառույթներ.


  • Կազմակերպչական–ուսումնական կառավարում և վարչարարություն, լրացուցիչ օժանդակ և ուղղորդող վարչական ծառայություններ
  • Կրթական–դասավանդում
  • Խորհրդատվական–ուսումնադաստիարակչական աշխատանքներ, լրացուցիչ խորհրդատվական պարապմունքներ և խորհրդատվություններ
  • Մեթոդական–ուսումնամեթոդական համալիրի ստեղծում, այդ թվում նաև ուսումնառության ռեսուրսների, հագեցվածության ապահովում, դասավանդման մեթոդների կիրառում և բարեփոխումներ
Բոլոր գործառույթները միտված են ՄՈՒՀ-ի առաքելությանը և քոլեջի կանոնադրությամբ ամրագրված նպատակների իրականացմանը,արդի կրթության որդեգրած, իբրև կրթության որակի բարձրացման նոր տեխնոլոգիա, մոդուլային ուսուցմանը՝ ուսումնառողների ինքնուրույն, հետազոտական, խնդրահարույց,քառափուլ մեթոդներով ուղղորդվող, պետական կրթական չափորոշիչներով մասնագետի որակավորման համար պահանջվող կարողությունների ձեռք բերմանը անհրաժեշտ արդյունքներին, կարողությունների և հմտությունների միտված ուսումնառությամբ: