<< ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ >> 2014


Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի և Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի պատվիրակությունը 2014թ.-ի դեկտեմբերի 7-ից 13-ը մասնակցեց "CHRISTMAS IN EUROPE" 24-րդ միջոցառմանը Սլովակիայի Պրեշով քաղաքում:


Միջոցառումը տեղի ունեցավ Պրեշովի Հյուրանոցային ակադեմիայում (Hotelova Akademia), որին մասնակցում էին մոտ քսան եվրոպական երկրներից պատվիրակություններ: Հայաստանի Հանրապետությունից մասնակցում էին առաջին անգամ: Այնտեղ հայկական պատվիրակությունը, որը բաղկացած էր երկու ուսանողներից և երկու աշխատակիցներից, ներկայացրեց Եվրոպային, թե ինչպես են հայերը տոնում Սուրբ Ծնունդը, ինչպիսի հետաքրքիր ավանդույթներ կան Սուրբ Ծնունդի հետ կապված: Նախապես հայտարարված եվրոպական բուֆետի (European Buffet) օրը հայկական պատվիրակությունը հանդես եկավ հայկական տոնական տարազներով և ավանդական ուտեստներով: Եվրոպացիներն անչափ մեծ հետաքրքրությամբ մասնակցում էին մի շարք հայկական կերակրատեսակների՝ հատկապես ղափամայի, գաթայի և խաղողի թփով տոլմայի պատրաստման գործընթացին՝ համտեսելով դրանք: Միջոցառման ավարտին մասնակիցները պարգևատրվեցին վկայականներով, իսկ <<Սուրբ ծննդյան>> դրոշը հանձնվեց Լյուքսեմբուրգին, որտեղ և կկայանա հաջորդ տարվա "CHRISTMAS IN EUROPE" ծրագիրը: