<<ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ>> 2015 ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ
2015 թվականի դեկտեմբերի 2-ից 8-ը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի և Հյուրանոցային ու տուրիզմի դպրոցների եվրոպական ասոցացիայի (AEHT) միջև համագործակցության շրջանակներում՝ քոլեջի երկու աշխատակից և երեք ուսանող Լյուքսեմբուրգում մասնակցեցին <<Սուրբ Ծնունդը Եվրոպայում>> ամենամյա մշակութային ծրագրին:
Հարկ է նշել, որ այս երիտասարդական միջոցառմանը Հայաստանը մասնակցեց առաջին անգամ 2014 թվականին Սլովակիայում: Հայ-հունական քոլեջն առաջինն ու միակն է, որ մասնակցում է <<Սուրբ Ծնունդը Եվրոպայում>> ծրագրին, որի նպատակն է՝ միջմշակութային հաղորդակցությունը, մի շարք եվրոպական երկրներից սպասարկման և զբոսաշրջության բնագավառն ուսումնասիրող երիտասարդներին համախմբելը, սուրբ ծննդյան ավանդույթների ու սովորույթների ներկայացումը: Հայ-հունական քոլեջի սաներն, այս տարի ևս, հավուր պատշաճի ներկայացրեցին, թե ինչպես է նշվում Սուրբ Ծնունդը Հայաստանում, պատրաստեցին և եվրոպացիներին հյուրասիրեցին հայկական ավանդական ուտեստներ, հանդես եկան ազգային պարերով: <<Սուրբ Ծնունդը Եվրոպայում>> ծրագիրն իր տեսակով եզակի է Հյուրանոցային ու տուրիզմի դպրոցների եվրոպական ասոցացիայի (AEHT) կողմից կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների մեջ, քանի որ այն իր մեջ ներառում է երիտասարդների համար գրեթե բոլոր կարևոր տարրերը՝ մշակույթ, կրոն, լեզու, պատմություն, գիտելիքներ և կարողություններ:
Հայ-հունական քոլեջը, այս տարի հաջողությամբ կատարելով իր առաքելությունը Լյուքսեմբուրգում, պատրաստվում է մասնակցել Իտալիայում կայանալիք <<Սուրբ Ծնունդը Եվրոպայում>> 2016 ծրագրին: