Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում անձամբ շնորհավորեց հայ-հունական քոլեջի ուսանողներին Գիտելիքի օրվա կապակցությամբ


Click here

Սեպտեմբերի 1-ին Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում՝ պարոն Իոաննիս Տայիսը, այցելեց <<Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ>> ուսանողներին և դասախոսներին անձամբ շնորհավորելու համար: Հայ-հունական քոլեջի տնօրեն պարոն Ա. Վարդանյանը, ուսանողները և դասախոսական անձնակազմը մեծ ոգևորությամբ և նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմամբ դիմավորեցին դեսպանին: Միջոցառման ավարտին քոլեջի տնօրինությունը և Հունաստանի դեսպանը իրենց կողմից անակնկալ մատուցեցին թվով չորս ուսանողների, ովքեր արժանացան 2013-2014 ուսումնական տարվա <<լավագույն ուսանող>> կոչմանը: Հունաստանի դեսպանն անձամբ հանձնեց պատվոգրերը քոլեջի լավագույն ուսանողներին՝ խոստանալով ամեն կերպ աջակցել նրանց, ինչպես նաև մնացած բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին իրենց մասնագիտական պրակտիկան Հունաստանի Հանրապետությունում անցկացնելու համար: