Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


2014թ. փետրվարին համագործակցության նոր պայմանագիր կնքվեց
Վրաստանի Բիզնես Ակադեմիա-SBA-ի հետ

Միջազգային համագործակցության շրջանակներն ավելի ընդլայնելու համար արդեն վաղուց որդեգրած ռազմավարութանը հավատարիմ մնալով՝ 2014թ. փետրվարի 20-21-ը «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի» տնօրեն Ա. Վարդանյանը պաշտոնական այց կատարեց Վրաստանի Թբիլիսի՝ Բիզնես Ակադեմիա - SBA, որտեղ և երկու կողմերի միջև պայմանագիր կնքվեց: Պայմանագրի համաձայն՝ հայ-հունական քոլեջը և Վրաստանի Բիզնես Ակադեմիան միասին իրագործելու են ուսանողների, ինչպես նաև դասախոսական անձնակազմի փորձի փոխանակման ծրագրեր, որոնք ենթադրում են նաև փոխադարձ վերապատրաստումներ տարբեր մասնագիտությունների բնագավառում: Պայմանագիրը սահմանում է նաև հայ-հունական քոլեջի և Վրաստանի Բիզնես Ակադեմիայի շրջանավարտների փոխանակում տվյալ ուսումնական հաստատություններում գիտական հետազոտությունների անցկացման նպատակով: Լավագույն ուսանողներն իրենց կրթությունը SBA-ում շարունակելու հնարավորություն կստանան: Հայ-վրացական այս նոր համագործակցության շրջանակներում նախատեսվում է երկու ուսումնական հաստատություններում էլ տարբեր համաժողովների, սեմինարների և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում: