ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԱՅՑԸ ՀՈՒՆԱՍՏԱՆ

Հայ-հունական քոլեջն, այս տարի ևս, ճամփորդություն կատարեց դեպի Հունաստան՝ Սալոնիկ և Աթենք: Պատվիրակությունը, որը բաղկացած էր քոլեջի աշխատակիցներից, ուսանողներից, ինչպես նաև սոցիալական գործընկերների ներկայացուցիչներից, ուղևորության սկզբում այցելեց Վրաստանի Հանրապետության ք. Քոբուլեթիի <<Ախալի Թալղա>> (Նոր ալիք) տարածաշրջանային քոլեջ: Այնտեղ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ քոլեջի ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքներին, մասնակցել գործնական դասերին, որի արդյունքում վկայականներ շնորհվեցին պատվիրակության անդամներին: Այնուհետև, պատվիրակությունը մեկնեց Սալոնիկ՝ այցելելով հին քաղաքի պատմամշակութային կոթողներն ու տեսարժան վայրերը: Աթենքում արդեն Հունաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Զոի Կոստանդուպուլուի հրավերքով, քոլեջի պատվիրակությունն այցելեց Հունաստանի խորհրդարան, որտեղ նրանց ջերմ ընդունեցին ԱԺ նախագահն ու պատգամավորները: