ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ <<ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ 2017>> ԾՐԱԳՐԻՆ



Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի սաներն իրենց դասախոսի ուղեկցությամբ ս.թ. դեկտեմբերի 2-ից 8-ը մասնակցեցին <<Սուրբ Ծնունդը Եվրոպայում 2017>> ամենամյա երիտասարդական-մշակութային ծրագրին, որն այս տարի կայացավ Պորտուգալիայի Ֆաթիմա քաղաքում:
Ծրագրի նախաձեռնողն ու կազմակերպիչն է AEHT (Assocciation of European Hotel and Tourism Schools) ասոցացիան, որին Հայ-հունական քոլեջն անդամակցում է մոտ արդեն 10 տարի:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր երկրի պատվիրակություն ներկայացրեց սեփական ազգային սուրբծննդյան ավանդույթները, իսկ <<եվրոպական բուֆետ>>-ի օրը՝ նաև ազգային խոհանոցը:
Հայ-հունական քոլեջի պատվիրակությունը, որը միակն էր Հայաստանի Հանրապետությունից, ներկայացրեց հայկական մշակույթը բոլոր կողմերից. ուսանողները հանդես եկան երգով, պարով և, իհարկե, ցուցահանդեսի ողջ ընթացքում բոլոր հյուրերին հյուրասիրում էին հայկական անուշահամ սուջուխ, չրեր, գաթա և այլ անուշեղեն: Ֆաթիմա այցի ընթացքում պատվիրակությունները ծանոթացան տեղի պատմամշակութային վայրերին, մասնակցեցին սուրբծննդյան շքերթին, որտեղ ծածանվեց նաև հայկական դրոշը: