Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Սեպտեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի զինղեկներն իրենց հերթական ժողովն անցկացրեցին hայ-հունական քոլեջում: Ժողովի ընթացքում քոլեջի զինղեկ Վ. Պապիկյանը հանդես եկավ <<Միջազգային մարդասիրական իրավունք>> զեկույցով:
Զինղեկները՝ Շենգավիթ վարչական շրջանի զինղեկների համակարգող Ռ. Բախշյանի և Վետերանների միության նախագահ Ս. Եսայանի գլխավորությամբ կատարեցին դասալսում՝ ՆԶՊ առարկայի դասի կառուցվածքին ծանոթանալու նպատակով:
Դասալսումից հետո hայ-հունական քոլեջի տնօրեն Ա.Ղազարյանի հետ ի թիվս ընթացիկ հարցերի՝ քննարկեցին հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ և հետագա միջոցառումների պլանը:
Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցացիայի ուռուցքաբանության ամբիոնի կլինիկական արդինատոր Ջ. Առաքելյանն ուսանողների հետ անցկացրեց հանդիպում-քննարկում <<Առողջ ապրելակերպ>> և <<Ուռուցքային հիվանդությունների կանխարգելում և բուժում>> թեմաներով:
Հայաստանի Հանրապետության անկախության 26 ամյակին նվիրված դասախոսությունը սկսվեց օրհներգով, ավարտվեց ուսանողների կողմից կազմակերպված երգ ու պարով: