Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր


Գործնական ճանապարհորդություն

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ հունական պետական քոլեջի և Նարվայի մասնագիտական ուսումնական կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում 2011թ. մարտի 9-ին ուսումնական կենտրոնի տնօրեն Մարգուս Օյաոտսի պաշտոնական հրավերով տեղի ունեցավ քոլեջի պատվիրակության (տնօրեն` Արթուր Վարդանյանի ղեկավարությամբ) այցը Գերմանիայի Դաշնություն և Էստոնիայի Հանրապետություն:
Այցի նպատակն էր մասնակցել Բեռլինում կայանալիք <<Զբոսաշրջության միջազգային ցուցահանդես 2011>> միջոցառմանը (ITB 2011), ծանոթանալ 2011թ. ապրիլի 30-ից Էստոնիայում քոլեջի ուսանողների համար պրակտիկայի կազմակերպման բազաներին, այցելել Ռիգայի մասնագիտական դպրոց (Լատվիա), ինչպես նաև քննարկել քոլեջի և ուսումնական կենտրոնների միջև հետագա համագործակցության քայլերը:

Բեռլին այցելության ընթացքում հնարավորություն ստեղծվեց համագործակցության պայմանագիր կնքել <<Եվրազիա Տուրզ>> կազմակերպության հետ և մի շարք կազմակերպությունների հետ ձեռք բերվեց համաձայնություն հետագա համագործակցության վերաբերյալ: Ցուցահանդեսի ընթացքում այց կատարվեց հայկական տաղավար, որտեղ ներկայացված էր Հայաստան Աշխարհը իր բոլոր գրավչություններով:

Այցելություն Էստոնիայի Հանրապետության Նարվա քաղաքի մասնագիտական ուսումնական կենտրոն, որտեղ կազմակերպված էր <<Մասնագիտական ուսումնական համակարգը Էստոնիայում>> թեմայով 16 ժամյա դասընթաց:
Ուսումնական կենտրոնի հետ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում հանդիպումներ կայացան այն կազմակերպությունների ղեկավարների հետ, որտեղ 2011թ. ապրիլի 30-ից նախատեսվում է կազմակերպել քոլեջի ուսանողների մասնագիտական պրակտիկան:

Պատվիրակությունը այցելեց Էստոնիայի Հանրապետության Ռակվերե քաղաքի մասնագիտական դպրոց, ինչպես նաև այն կազմակերպություններ, որտեղ նախնական պայմանավորվածության համաձայն քոլեջի ուսանողները պետք է անցնեն մասնագիտական պրակտիկա:

Հաջորդ այցելությունը` Տարտու քաղաք, որտեղ ձեռք բերվեց հետագա համագործակցության պայմանավորվածություն Տարտուի մասնագիտական կրթական կենտրոնի հետ: Նաև այցելություն իրականացվեց Դորպատի համալսարան, որտեղ ի հիշատակ հայ ականավոր գրող Խ.Աբովյանի գործում է անվանական լսարան:

Ռիգայի մասնագիտական դպրոց (Լատվիա), որտեղ կնքվեց համագործակցության պայմանագիր` մասնագիտական դպրոցի հետ փորձի փոխանակման, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, դասախոսների փոխանակման վերաբերյալ: Պատվիրակությունը մասնակցեց` <<Դասախոսների մասնագիտական գործառույթների բարելավում>> թեմայով դասընթացին:

Այցելության ողջ ընթացքում հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ ուսումնական հաստատությունների մասնագիտական կրթական համակարգին և սկզբունքներին:

Այցելությունները զուգորդվում էին պատմամշակութային համալիրների, զբոսաշրջային կենտրոնների և այլ մշակութային կենտրոնների այցելությամբ: