Արթուր Սևոյի Ղազարյան


Ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Երևան քաղաքում:
1987-1997 թթ. սովորել է Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում:
1997-1998 թթ.անցել է Հեռուստամենեջերի և գովազդային գործակալի դասընթացները:
1998-2000 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2001-2005թթ. սովորել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում:
2007 թ. ավարտել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնի մագիտրատուրան:
2006 թվականից դասավանդում է ՀԱՊՀ-ի հասարակական գիտությունների ամբիոնում:
2008-2009 թթ. աշխատել է որպես դասախոս՝ Մենեջմենթի համալսարանում:
2010-2011թթ. աշխատել է որպես դասախոս՝ ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնում:
2012 թվականից դասավանդում է ՀԱՊՀ-ի քոլեջում և ՀԱՊՀ-ի Երևանի ավագ դպրոցում:
2015-2016 թթ. աշխատել է ՀԱՊՀ-ի հեռակա ուսուցման ֆակուլտետում որպես դեկանի տեղակալ:
2015-2016 թթ. ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ:
2017 թվականի հունիսի 16-ից Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատարն է:
Քաղաքական գիտությունների թեկնածու է:
Տասնյակ ձեռնարկների և հոդվածների հեղինակ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: