ՆԱՐՎԱՅԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋ


Ս.թ. հուլիսի 28-ին Հայ-հունական քոլեջ այցելեց Նարվայի (Էստոնիայի Հանրապետություն) մասնագիտական ուսումնական կենտրոնի պատվիրակությունը՝ կենտրոնի տնօրեն Ելենա Լոխմատովայի գլխավորությամբ:

Հայ-հունական քոլեջի դասախոսական անձնակազմն ու ուսանողները ջերմորեն ընդունեցին միջազգային գործընկերներին: Հայաստանի և Էստոնիայի կրթական համակարգերի շուրջ քննարկումներից հետո, ուսանողները պատվիրակությանը ավանդական հայկական խաղողի թփով տոլմայի վարպետաց դաս ցուցադրեցին՝ հյուրերին մասնակից դարձնելով տոլմայի պատրաստման ընթացքին:

Վարպետաց դասից հետո բոլոր հյուրերին հրավիրեցին համտեսի սրահ՝ ուսանողների ձեռքերով պատրաստված համեղ ուտեստները համտեսելու: