Հոկտեմբերի 15-ին մասնագիտական կրթություն և ուսուցում համագործակցության ծրագրի շրջանակներում «Արիես Լանչ» ՍՊԸ-ում կայացավ «ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ՕՐ» մրցույթը,
որտեղ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի թիմն իր ջանասիրության և խոհարարական վարպետության շնորհիվ գրավեց առաջին տեղը: Մրցույթի գնահատման չափանիշներն էին՝ • ճաշատեսակի բարդություն և բազմազանություն, • ճաշատեսակի ձևավորում և մատուցում, • համ, որակ, • թիմային աշխատանքի հմտություններ, • ժամանակային գրաֆիկի պահպանում, • միջավայրի պահպանություն( սննդի էֆեկտիվ օգտագործում, մաքրություն, անաղմուկ աշխատանք): Հայ-հունական քոլեջի ուսանողները կմասնակցեն նաև մրցույթի 2-րդ փուլին, որը կկայանա մինչև տարեվերջ: |
![]() |