Մոդուլային ուսուցում

1. Ինչ է ապահովում գիտելիքին միտված ուսուցումը

Գիտելիքին միտված ուսումնառության արդյունքում ուսանողը յուրացնում է տվյալ բնագավառին վերաբերող տեսություններ, փաստեր, տեղեկություններ: Սրանք անհրաժեշտ են անձի հետագա մասնագիտական գործունեության համար:

2. Ինչ էական թերություն ունի գիտելիքին միտված ուսուցումը մասնագիտական կրթության ոլորտում

ՈՒսանողը, բավարար գիտելիքներ կուտակելով, չի տիրապետում դրանք գործնական պայմաններում կիրառելու հմտություններին: Բացի այդ հնարավոր չի լինում հստակ որոշարկել գիտելիքների այն սահմանները, որոնք անհրաժեշտ կլինեն անձին հաջող գործունեություն իրականացնելու համար: Գիտելիքին միտված ուսուցումը, ըստ էության, չի երաշխավորում նաև ապագա մասնագետին աշխատաշուկայի և գործատուների կողմից ներկայացվող գործնական որակների ապահովումը:

3. Ինչ է կարողությունը և ով է համարվում կարողունակ աշխատող

Կարողությունը` իր մասնագիտական գործողությունները որոշակի չափանիշներին համապատասխան կատարելու որակներ ունենալու առումով աշխատողի համար սահմանված պահանջ է: Կարողունակ համարվում է այն աշխատողը, ով ի վիճակի է իր աշխատանքային դերերը կատարել համաձայն սահմանված չափանիշների:

4. Ինչպես են սահմանվում կարողության սահմանները որոշարկող չափանիշները

Ըստ բնագավառների աշխատողներից պահանջվող կարողությունների սահմանները որոշարկող չափանիշները սահմանում է գործատուն, երբ որոշում է այն աշխատանքային դերերը և գործողությունները, որոնք պետք է իրականացնի այս կամ այն զբաղմունքի աշխատողն իր աշխատատեղում:

5. Ինչ է նշանակում կարողություններին միտված ուսումնառության գործընթաց

Դա ուսումնառության գործընթաց է, որի նպատակը ապագա մասնագետի մոտ կարողությունների ձևավորումն է և որն իրականացվում է կարողությունների ձևավորումն ապահովող քայլերով:

6. Ինչ առավելություններ է ապահովում կարողությունների ձևավորմանը միտված ուսումնառությունը

- գործատուն հնարավորություն է ստանում ունենալ իր պահանջներին և սահմանված աշխատանքային դերին համապատասխանող աշխատող,
- ապագա մասնագետը աշխատաշուկայում դառնում է մրցունակ և պահանջված,
- բարձրանում է կրթության համար կատարվող ներդրումների արդյունավետությունը:

7. Կարողությունների ձևավորմանը միտված ուսումնառություն իրականացնելիս մտավախություն չկա, որ նվազելու է գիտելիքների դերը

Ոչ, որովհետև գիտելիքները շարունակելու են մնալ ցանկացած մակարդակի մասնագետ պատրաստելու կարևոր պայման: Խնդիրը կայանում է տվյալ կարողությունների համար անհրաժեշտ գիտելիքների ծավալը և սահմանները ճշտելու մեջ:

ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹ

ՈՒսումնառության նյութը կազմվում է տվյալ մոդուլի համապատասխան արդյունքի կատարման չափանիշներին համապատասխան ուսումնառության համար: ՈՒսումնառության նյութը նախատեսված է ուսանողների համար: ՈՒսումնառության նյութերը կազմելիս անհրաժեշտ է պահպանել 2 հիմնական պայման.
1. Նյութում պետք է պարտադիր ներգրավված լինի այն ամենը, ինչը անհրաժեշտ կլինի ուսանողին նոր դասի յուրացման համար:
2. Նյութում չպետք է ներգրավված լինի նոր դասի այն մասը, ինչին կարող է ուսանողը ինքնուրույն հասնել` օգտագործելով 1-ին կետում նշված և նախորդ դասերի ընթացքում ստացած տեղեկությունները:
ՈՒսումնառության նյութը տրվում է յուրաքանչյուր ուսանողի: ՈՒսումնառության նյութի վերնագրային մասում նշվում է
Մոդուլի անվանումը
Արդյունքի անվանումը
Թեմայի անվանումը
Դասի անվանումը
Դասի նպատակը

ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՆՅՈՒԹ

Դասավանդման նյութը կազմվում է դասախոսի համար: Այն իր բովանդակությամբ նման է ուսումնառության նյութին, բայց ուսանողի համար անհրաժեշտ, սակայն դասախոսի համար էական նշանակություն չունեցող մանրամասներ չի պարունակում: Դասավանդման նյութը կարող է այլ մանրամասներ պարունակել, որոնք տվյալ դասախոսի տեսանկյունով իր համար կարևոր կլինեն տվյալ դասը անցկացնելու համար: Ընդհանրապես ուսումնառության և դասավանդման նյութերը ցանկալի է քննարկել համապատասխան ամբիոններում և տալ եզրակացություն` դրանք կիրառելու մասին:

մանրամասն....