Click here

Հայ-հունական պետական քոլեջ-ի պատվիրակությունը մասնակցում է համաժողովի Միջերկրական Ծովում

2011 թվականից անդամակցելով զբոսաշրջային եւ հյուրանոցային քոլեջների եւվրոպական ասոցիացիային` քոլեջն իր մշտական ներկայությունն է դրսեւորել ասոցիացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին՝ ՄԿՈՒ համակարգի ուսանողների համար կազմակերպված մրցույթներին, տարեկան համաժողովներին, քննարկումներին:
2013թ. նոյեմբերի 10-15-ը կայացավ զբոսաշրջային եւ հյուրանոցային քոլեջների եւվրոպական ասոցիացիայի 25-րդ տարեկան համաժողովը, որը կազմակերպվել էր Միջերկրական Ծովում՝ Կոստա Մեդիտերանիա նավում: Համաժողովին մասնակցում էր նաեւ քոլեջի 15 հոգանոց պատվիրակությունը տնօրեն Արթուր Վարդանյանի գլխավորությամբ:
Քոլեջի վարչական եւ դասախոսական կազմի ներկայացուցիչներից բացի պատվիրակության կազմում էին Բերդի պետական քոլեջի եւ «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջի տնօրենները, ինչպես նաեւ ՀՀ այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Նավն իր երթուղին սկսեց Սավոնա նավահանգստից /Իտալիա/, այնուհետեւ ուղեւորվեց Բարսելոնա եւ Պալմա դե Մայորկա /Իսպանիա/, որից հետո ուղեւորվեց Մարսել /Ֆրանսիա/, այնուհետեւ վերադարձավ Սավոնա նավահանգիստ: Տնօրեն Ա.Վարդանյանը՝ որպես ազգային ներկայացուցիչ, մասնակցեց ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի եւ գործադիր խորհրդի նիստերին, որտեղ կայացան ասամբլեայի նախագահի նոր ընտրություններ, քննարկվեց եւ հաստատվեց 2014 թ. միջոցառումների ծրագիրն ու գործողությունների պլանը: Պատվիրակությունը նաեւ ներկա գտնվեց ասոցիացիայի կողմից կազմակեպված խոհարարության, հյուրանոցային գործի, զբոսաշրջության եւ գինու համտեսման ուսանողների մրցույթին: Համաժողովի ավարտին մասնակիցներին շնորհվեց մասնակցության հավաստագիր: