Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժին Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար՝ Ա. Սարգսյան arpinesargsyan7@gmail.com |
Միջազգային համագործակցության շրջանակներն ավելի ու ավելի ընդլայնելու արդեն վաղուց որդեգրած ռազմավարությանը հավատարիմ մնալով՝ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում 2014թ. փետրվարի 1-ից ստեղծվեց միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժին, որը կոչված է համակարգելու քոլեջի արտաքին կապերը:
Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի գերագույն նպատակն է ոչ միայն ամրապնդել կապերը սոցիալական գործընկերների և այլ ուսումնական հաստատությունների հետ, այլև ստեղծել բազմաթիվ նոր հնարավորություններ ուսանողների համար իրենց մասնագիտական բնագավառում արտասահմանյան փորձն ուսումնասիրելու, ինչպես նաև իրենց կրթությունը մի շարք օտարերկրյա պետություններում շարունակելու համար:
Իր հիմնադրման պահից Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը շատ նվաճումներ է ունեցել, որի արդյունքում այսօր ուսանողները լայն հնարավորություններ ունեն իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնել հետևյալ արտասահմանյան ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում, որոնց հետ համագործակցում է քոլեջը:
|