Հիմնադրվել է 1943թ. որպես` Սննդի արդյունաբերության տեխնիկում: 16.09.2002 թվականից ՀՀ ԿԳ նախարարի N 447-Մ հրամանով Երևանի սննդի արդյունաբերության տեխնիկումը վերանվանվել է որպես Երևանի սննդի արդյունաբերության պետական քոլեջ: 15.05.2006 թվականից ՀՀ ԿԳ նախարարի 15.05.06թ. N 357-Ա հրամանով Սննդի արդյունաբերության պետական քոլեջը վերանվանվել է` Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ: Շրջանավարտներին    տրվում է ՀՀ պետական  դիպլոմ: Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հնարավորություն է տրվում մասնագիտական պրակտիկան անցկացնել Հունաստանի Հանրապետությունում, որոնց տրվում է համապատասխան  ուսումնական հաստատության վկայագիր:
Քոլեջն  ունի  հարուստ  նյութատեխնիկական  բազա
Երկու  ուսումնական  մասնաշենք, որոնք  կահավորված  են  կաբինետ-լաբորատորիաներով

  • Հարուստ գրադարան` իր ընթերցասրահով
  • Մարզադահլիճ
  • Հրաձգարան
  • Հավաքների  դահլիճ
  • Համակարգչային  լսարաններ
  •  Համտեսի  սրահ
  •  Ուսումնական հյուրանոց-ռեստորան
  •  Ուսումնական խոհանոց
  •  Բուֆետ
  •  Թոնրատուն
  • Ուսումնատեխնիկական միջոցների կաբինետ
  • Բուժկետ