<<ԱՍԵՆՔ ԱՅՈ ՈՉ-ՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ>>

2015 թ. հունիսի 3-ից 6-ը Վրաստանի Քոբուլեթի քաղաքում կայացավ <<Ասենք այո´ ոչ ֆորմալ ուսուցմանը դպրոցներում>> հերթական ծրագիրը Erasmus+-ի շրջնակներում:
Ծրագիրը տևեց յոթ օր, որին մասնակցեցին Վրաստանը, Հայաստանը, Էստոնիան և Լատվիան: Հայաստանը ներկայացրեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը: Քոլեջի խումբում ներառված էին երկու դասախոս և երկու ուսանող:

Ծրագրի նպատակն էր փոխել դասական, ավանդական ուսուցման համակարգը՝ ուսումնական գործընթացն ավելի գրավիչ դարձնելով: Ծրագրի ընթացքում տեղի ունեցան նաև մշակութային միջոցառումներ, որոնց միջոցով մասնակիցներն ավելի լավ ճանաչեցին միմյանց երկրները:

Հայ-հունական քոլեջի պատվիրակությունը հավուր պատշաճի ներկայացրեց Հայաստանը, հայերին, ինչպես նաև հայկական երեկո կազմակերպեց՝ հայկական երգերով ու պարերով: