2015թ. նոյեմբերի 9-ին hայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ կոնֆերանս՝ <<Հոգեկան հիվանդություններ և ֆոբիաներ>> թեմայով: Կոնֆերանսն անցկացվեց <<Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում>> մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների անմիջական մասնակցությամբ: Նրանց կողմից, կոնֆերանսի շրջանակներում, զեկույցի տեսքով ներկայացվեցին հետևյալ թեմաները՝

- շիզոֆրենիա
- մեգալոմանիա
- անձի երկատվածություն
- կինոֆոբիա
- ալյուրաֆոբիա
- ագորաֆոբիա

Կոնֆերանսի նպատակն էր ընդգծել հոգեկան առողջության նորման և վերջինիս կարևորությունը, ինչպես նաև ցույց տալ ախտաբանական երևույթները՝ համապատասխան հիվանդություների, անձնային խանգարումների և ֆոբիաների տեսքով: Կոնֆերանսի ղեկավարն էր քոլեջի հոգեբանության դասախոս՝ Էմմա Արզիևան: