Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

2012թ. հոկտեմբերի 24-25-ը տեղի ունեցավ «Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Վարդանյանի այցը Կիև, որտեղ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից «Sector Councils» թեմայով սոցիալական գործընկերության աջակցմանը նվիրված սեմինար էր կազմակերպվել: Գործուղման առաջին օրը ներկայացվեց եվրոպական փորձը սոցիալական գործընկերության եւ ոլորտային հանձնաժողովների գործունեության վերաբերյալ, դրանց նպատակները, գործառույթները եւ դերը մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտում, որից հետո աշխատանքային օրն ամփոփվեց քննարկումների միջոցով:

Երկրորդ աշխատանքային օրը տեղի ունեցավ քննարկում Հայաստանի, Մոլդովայի եւ Ուկրանիայի պատվիրակությունների միջեւ փորձի փոխանակման նպատակով: Թուրքիայի եւ Խորվաթիայի պատվիրակությունները ներկայացրեցին իրենց փորձը ոլորտային հանձնաժողովները առավել գործառնական դարձնելու գործում, որից հետո, ըստ առաջադրանքի, պատվիրակությունները մշակեցին ժանապարհային քարտեղ 2 տարվա կտրվածքով ոլորտային հանձնաժողովների ստեղծման եւ ամրապնդման ուղղությամբ: Այնուհետեւ ամփոփվեցին սեմինարի հիմնական ասպեկտները եւ քննարկվեց սեմինարի երկորդ փուլի թեման, որը կկայանա 2013 թվականին: