Կարիերայի կենտրոնի առաքելությունը

  1. Քոլեջի ավարտական կուրսերի ուսանողներին և շրջանավարտներին պարզաբանել աշխատաշուկայի պահանջները
  2. Օգնել գտնելու իրենց տեղն ու դերը ստացած մասնագիտությունների ոլորտում
  3. Նպաստել նրանց մասնագիտական աճին, գործնական կարողությունների, հմտությունների ձեռք բերման մակարդակի, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը
  4. Միջնորդի դեր կատարել գործատուի և մասնագետների միջև, օգնել սեղմ ժամկետներում կապ հաստատել միմյանց հետ, առաջարկել ծառայություններ, որոնք արագացնում են երիտասարդ մասնագետների աշխատանքի ընդհանուր գործընթացը
  5. Կարիերայի կենտրոնը նպաստում է «շրջանավարտ-քոլեջ» որակաակն նոր փոխհարաբերությունների ձևավորմանը, որը հանդիսանում է արդիական կարևորագույն խնդիր
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները
Շրջանավարտների համար հետագայում աշխատանքի անցնելու նպատակով կազմակերպել
  • Կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ քոլեջում
  • Փորձաշրջանային վերապատրաստումներ աշխատատեղում
  • Գործատուների համար կադրային աշխատողների ընտրություն ըստ պահանջվող չափանիշների
  • Քոլեջի պաշտոնական կայքում թափուր աշխատատեղերի, պրակտիկաների և վերապատրաստումների վերաբերյալ տեղեկատվության տեղադրում
  • «Կարիերայի օրերի» կազմակերպում որպես բաց դռների օր
  • Տարբեր ընկերությունների շնորհանդեսներին, վարպետության դասերին շրջանավարտների մասնակցության ապահովում
  • Ավարտական կուրսերի ուսանողներին և շրջանավարտներին աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ խորհրդատվությունների տրամադրում
  • Աշխատանքն ավարտական կուրսերի ուսանողների և շրջանավարտների հետ
  • Ռեզյումեների և անձնագրային տվյալների հավաքագրում գործատուներին ճիշտ ներկայանալու հմտություններ ձեռք բերելու նպատակով սեմինար պարապմունքների կազմակերպումմասնագիտական էթիկայի, ծառայողական հոգեբանության և իմիջի մենեջմենթի և մարքետինքի վերաբերյալ