ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ


<<Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի և Էստոնիայի Իհվի քաղաքի <<Իդա Վիրումաա>> մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև հաստատված ակադեմիական համագործակցության շրջանակներում 2014թ. նոյեմբերին, հերթական անգամ, վերոհիշյալ ուսումնական հաստատությունում մասնագիտական պրակտիկա անցկացնելու նպատակով Էստոնիա մեկնեցին քոլեջի 2 դասախոս և 6 ուսանող: Այնտեղ հայ-հունական քոլեջի սաները ծանոթացան սննդի պատրաստման ժամանակակից տեխնոլոգիաներին, եվրոպական ստանդարտներին համապատասխան սպասարկմանը, ինչպես նաև հայտարարեցին հայկական երեկո և մատուցեցին իրենց իսկ ձեռքերով պատրաստված հայկական ավանդական ուտեստներ: Պրակտիկայի ընթացքում ուսանողներին հնարավորություն ընձեռվեց այցելել Էստոնիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի տեսարժան վայրեր: