Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՂ ՈՒ ՀԱՑՈՎ

2013 թվականի հունիսի 14-ին Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջը իր հյուրընկալ դռներն էր բացել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաղիսի առջեւ: Դեսպանին աղ ու հացով դիմավորեցին քոլեջի վարչակազմը, դասախոսները եւ ուսանողները: Քոլեջի ուսանողները դեսպանի համար կատարեցին մշակութային համար՝ հունական պար «Սիրտակի», որից հետո կարճ Էկսկուրսիայի միջոցով ներկայացվեց քոլեջը՝ նյութատեխնիկական բազան, ստորաբաժանումները, լսարանները, լաբորատորիաները, ուսումնական հյուրանոցը, համտեսի սրահը եւ այլն: Շնորհանդեսի միջոցով դեսպանին ներկայացվեց քոլեջի գուրծունեությունը, իրականացվող մասնագիտությունները եւ կարճաժամկետ վերապատրաստման դասընթացները, սոցիալական գործընկերության եւ միջազգային համագործակցության բնագավառում առաջխաղացումները: Դեսպանը մասնակցեց կազմակերպված բաց դասերի նվիրված հուներեն լեզվին եւ հայկական խոհանոցին, որտեղ էլ համտեսեց քոլեջի ուսանողների կողմից պատրաստված հայկական ավանդական կերակրատեսակները: Հայտնելով իր գոհունակությունը՝ դեսպանը խոստացավ օժանդակություն ցուցաբերել քոլեջին Հունաստանի համանուն ուսումնական հաստատությունների հետ նորանոր ակադեմիական համագործակցության եզրեր գտնելու գործում: