Click here

2014թ. մայիսի 5-9-ը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն` Ա. Վարդանյանի նախաձեռնությամբ քոլեջի պատվիրակությունը, որը բաղկացած էր քոլեջի դասախոսներից, ուսանողներից և քոլեջի սոցիալական գործընկերներից, այցելեց Հունաստանի Սալոնիկ քաղաքի տուրիզմի քոլեջ: Այցի նպատակն էր ծանոթանալ Հունաստանի կրթական համակարգին, զարգացնել մասնագիտական գիտելիքները և կարողությունները զբոսաշրջության և սննդի պատրաստման տեխնոլոգիայի ոլորտում և Hotel Xenia Helios տուրիզմի քոլեջի հետ ակադեմիական համագործակցության հետագա քայլեր քննարկել: Սալոնիկ ուղևորվելու ընթացքում, քոլեջի պատվիրակությունը այցելեց նաև Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքի New Wave քոլեջ, որի հետ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ն արդեն վեց տարի համագործակցում է: Այնտեղ հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ New Wave քոլեջի ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքներին, մասնակցել գործնական դասերին, որի արդյունքում վկայականներ շնորհվեցին պատվիրակության անդամներին: Սալոնիկում քոլեջի պատվիրակությունն այցելեց Hotel Xenia Helios տուրիզմի քոլեջ, որտեղ երկու քոլեջներն էլ ներկայացրեցին իրենց հիմնադրման պատմությունը և առօրյան: Հայ-հունական պետական քոլեջի պատվիրակությունը ծանոթացավ հունական խոհանոցին. քոլեջի սննդի ուսումնական լաբորատորիայում ականատես եղան մի շարք հունական ավանդական կերակրատեսակների պատրաստմանը, որից հետո ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու հունական կերակրատեսակների պատրաստմանը՝ ավելի լավ ուսումնասիրելով հունական սննդի պատրաստման տեխնոլոգիան:

Կիրառական դասընթացներն ավարտելուց հետո քննարկվեցին երկու քոլեջների ակադեմիական համագործակցության հնարավոր ուղիները: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ առաջիկայում Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի Hotel Xenia Helio տուրիզմի քոլեջի պատվիրակությունը փոխադարձ այց կկատարի Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ: