ԱՅՑ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Համաձայն Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի “ASLANIDIS” տուրիզմի դպրոցի հրավերի` 2016թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 8-ը Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի դասախոսները և ուսանողները քոլեջի տնօրեն՝ Ա.Մ.Վարդանյանի գլխավորությամբ, կրթական ճանաչողական այց կատարեցին Հունաստանի Հանրապետություն:
Տուրիստական խումբը, ըստ ծրագրի այցելեց Վրաստանի Հանրապետության Քոբուլետի քաղաքի "New Wave" քոլեջ:
Շուրջ ութ տարի երկու քոլեջները միջազգային գործընկերներ են և համագործակցում են բարձր մակարդակով.-արդյունքում՝ "New Wave" քոլեջի կողմից 2016թ. միջազգային լավագույն գործընկերը ճանաչվեց Երևանի հայ-հունական պետական քոլեջը: Պատշաճ ընդունելությունից հետո քոլեջի ուսանողները իրականացրին վարպետության դաս՝ պատրաստելով հայկական ավանդական կերակուրներ: Սալոնիկում գտնվող <<Վերջինիա>> հյուրանոցում խումբը մասնակցեց՝ <<Զբոսաշրջությունը Հունաստանում>> թեմայով սեմինարին և <<Հյուրանոցային գործը ՀՀ-ում>>, որը կազմակերպվել էր հրավիրող` “ASLANIDIS” տուրիզմի դպրոցի կողմից:
Հունաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում խումբը կատարեց մի շարք ուսումնական-ճանաչողական այցեր դեպի Հունաստանի տեսարժան և պատմամշակութային վայրեր՝ ըստ ծրագրի ծանոթացավ Հունաստանի պատմությանը, ազգային խոհանոցին և ավանդույթներին, հունաստանի կրթական համակարգին:
Երևանի հայ-հունական պետական քոլեջի տնօրենը “ASLANIDIS” տուրիզմի դպրոցի տնօրենի՝ Գեորգիոս Ասլանիդիսի հետ քննարկեց իրենց հետագա համագործակցությունը, որի արդյունքում ձեռք բերվեցին նոր պայմանավորվածություններ՝ նմանատիպ ուսուցողական-ճանաչողական այցեր ՀՀ-ում:
Վերադարձի ճանապարհին հայ-հունական քոլեջի խումբը կանգ առավ նաև Ալեքսանդրապոլում՝ պատմական քաղաքով հիանալու համար:
Տուրիստական խմբի բոլոր ներկայացուցիչներին շնորհվեցին մասնակցության վկայականներ: