Համտեսի և հանդիսությունների սրահ

Քոլեջն ունի գեղեցիկ ձևավորված համտեսի սրահ` կահավորված համապատասխան գույքով և սարքավորումներով: Համտեսի սրահին կից խոհանոց-լաբորատորիան է, որտեղ կատարվում են, ծրագրով նախատեսված, լաբորատոր-գործնական աշխատանքներ: Պատրաստված կերակրատեսակների համտեսումն ու գնահատումը կատարվում է համտեսի սրահում: Այստեղ կերակրատեսակները գնահատվում են հետևյալ ցուցանիշների հիման վրա.

  • Արտաքին տեսքը, մթերքների կտրատման ձևի պահպանումը,
    հիմնական մթերքների և խավարտների լցման ճշտությունը
  • Համը, հոտը`տվյալ արտադրանքին համապատասխան
  • Խտությունը` տվյալ կերակրատեսակին համապատասխան
  • Ջերմաստիճանի ճիշտ պահպանումը
  • Արտադրանքի ելքը (բաղադրագրով նախատեսվածին համապատասխան)

Համտեսը սկսվում է ավելի նուրբ համով կերակրատեսակներից և ավարտվում կծու, սուր համ ունեցող կերակրատեսակներից: Համտեսը կատարում է դասախոսը, որը բացի վերը նշված որակական ցուցանիշներից, մեծ ուշադրություն է դարձնում կերակրատեսակների գեղարվեստական ձևավորմանը: Սրահի ձևավորումը շատ տրամադրող է` նորաոճ կահույք, սենյակային բույսեր, ծաղիկներ, փոքրիկ ջրավազան… : Սրահը պարբերաբար տրանադրվում է ուսանողներին և քոլեջի աշխատակազմին հաճելի ժամանցներ ու բանկետներ անցկացնելու համար: Գ.Ծառուկյանի նիրատվությամբ 2009-2010 ուս. տարում համտեսի սրահը և լաբորատորիան համալրվեց ժամանակակից գույքով ու սարքավումներով: Սրահը` լաբորատորիայի հետ միասին կրում է մեծ բարերարի` Գ.Ծառուկյանի անունը: