Կրթական գործընթացի կազմակերպման համար իր ուրույն տեղն ունի քոլեջի գրադարանը, որը թույլ է տալիս ուսանողներին պարապել անմիջականորեն քոլեջի շենքում և օգտվել մասնագիտական գրականությունից: Գրադարանի տրամադրության տակ են մասնագիտական գրականության հարուստ ֆոնդը և հարմարավետ ընթերցասրահը: Գրադարանը սպասարկում է ուսանողներին և դասախոսներին: Գրադարանի ֆոնդը բաղկացած է քոլեջի բոլոր մասնագիտությունների գծով ժամանակակից աշխատություններից: Առկա են հայ և արտասահմանյան գրողների մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, տարբեր լեզուներով տեղեկատուներ, բառարաններ և այլն: Նախատեսված է ավտոմատացնել գրադարանի աշխատանքները և ստեղծել էլեկտրոնային գրադարան:

back