Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

2010թ. ապրիլի 5-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի անձնակազմը, քոլեջի տնօրեն` Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էր Էստոնիայի Նառվա քաղաքի մասնագիտական ուսումնական կենտրոն, որտեղ երկու կողմերի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր: 2010թ. հոկտեմբերի 9-ին պատասխան այցով Էստոնիայի Նառվա և Ռակվերե քաղաքներից քոլեջն ընդունեց 12 հոգանոց պատվիրակություն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա քայլերը. ստորագրվեց փաստաթուղթ, ըստ որի քոլեջի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան 2011 թվականից ամեն տարի կարող են անցկացնել ինչպես Էստոնիայի տարբեր քաղաքներում, այնպես էլ Էստոնիայից դուրս:

Պատվիրակությանն ընդունել է նաև Երևանի ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը: Փաստաթղթում ընդգրկված էր նաև Էստոնիայում անցկացվելիք դասախոսների վերապատրաստման դասընթացների հարցը: