<<Հասարակական սնունդ>>

2012 թ. սեպտեմբերի 26-ին <<Երևան>> հյուրանոցի Ձմեռային դահլիճում կայացավ 12 հեղինակների ուսումնական ձեռնարկներին նվիրված շնորհանդես: Շնորհանդեսի մասնակից հեղինակներից էր նաև ՀՀ Կրթության Ազգային ինստիտուտի երաշխավորվածությամբ գրված <<Հասարակական սնունդ>> /խոհարար/ դասագրքի հեղինակ, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի <<Սննդի տեխնոլոգիա>> առարկայի դասախոս` Նունե Սահակյանը: