ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԴԴՈՒՄԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ ՄԻԱՑԱՎ ՆԱԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

2016թ. Նոյեմբերի 11-ին Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում տեղի ունեցավ դդումի փառատոն, որին մասնակցում էին Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նաֆսիկա Վրայիլան իր պատվիրակության հետ, սոցիալական գործընկերներ և ՄԿՈւ հաստատությունների տնօրեններ:
Քոլեջի ուսանողները հյուրերին ներկայացրեցին հայկական և միջազգային խոհանոցը, դդումից պատրաստված ուտեստներ, աղանդերներ և կոկտեյլներ:
Քոլեջի ապագա խոհարարները ցուցադրեցին գեղարվեստորեն ձևավորված դդումներ և դդումից պատրաստած այլ իրեր, որոնք միջոցառման ավարտին նվիրեցին հյուրերին:
Լավագույն աշխատանքների հեղինակները դեսպանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով:
Փառատոնի ավարտին Հունաաստանի դեսպան տիկին Ն. Վրայիլան և հյուրերը իրենց խորին հիացմունքն ու շնորհակալությունը հայտնեցին միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելու համար: