Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

2012թ. նոյեմբերի 27-30-ը տեղի ունեցավ <<Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Վարդանյանի այցը Բելառուսիայի Հանրապետություն: Այցն իրականացվեց Բելառուսիայի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության մասնագիտական կրթության հանրապետական ինստիտուտի ռեկտոր, «Մասնագիտական-տեխնիկական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի կադրերի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ԱՊՀ մասնակից երկրների բազային կազմակերպության հանրային խորհրդի» նախագահ, բազային կազմակերպության ղեկավար Ա.Խ. Շկլյառի հրավերի շնորհիվ:

Գործուղման առաջին օրը՝ 2012թ. նոյեմբերի 28-ին, տեղի ունեցավ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված սեմինար` «Ոլորտային հանձնաժողովների կազմակերպում, մասնագիտական կրթության որակի եւ որակավորման պահանջների ապահովում» թեմայով, որի բացումն իրականացրեց Բելառուսիայի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության մասնագիտական կրթության հանրապետական ինստիտուտի ռեկտորը: Սեմինարի շրջանակներում ներկայացվեց ոլորտային հանձնաժողովների դերը եւ նշանակությունը, հանձնաժողովների կազմման մոտեցումները եւ սկզբունքները, ֆիննական փորձը ոլորտային հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացվեց ոլորտային հանձնաժողովների աշխատանքների առանձնահատկությունները Եվրոպական Միությունում եւ ԱՊՀ երկրներում: Գործուղման երկրորդ օրը՝ 2012թ. նոյեմբերի 29-ին, տեղի ունեցավ «Մասնագիտական-տեխնիկական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի կադրերի մասնագիտական ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ԱՊՀ մասնակից երկրների բազային կազմակերպության հանրային խորհրդի» նիստը «Աշխատաշուկայի եւ մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենսդության համապատասխանեցման միջոցով ԱՊՀ մասնակից երկրների կրթական տարածության ձեւավորման եւ կառուցման մեխանիզմները» թեմայով, որի շրջանակներում այցելություններ իրականացվեցին խորհրդի մասնաճյուղ հանդիսացող «Մասնագիտական-տեխնիկական քոլեջ» եւ «Ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ»: Նիստի ընթացքում ներկայացվեց ԱՊՀ մասնակից երկրների կրթական համակարգերը, զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ ՄԿՈՒ համակարգում նախատեսվող միջազգային նախագծերը, քննարկվեց 2012թ. հոկտեմբերի 24-25-ը Կիեւում տեղի ունեցած «Ոլորտային հանձնաժողովներ» թեմայով սեմինարի արդյունքները: