Հունաստանի ԱԺ նախագահի այցը հայ-հունական քոլեջ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Հունաստանի ԱԺ նախագահ Զոի Կոստանդուպուլուն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այցելեց նաև Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ, որտեղ արժանացավ քոլեջի բոլոր աշխատակիցների և ուսանողների ջերմ ընդունելությանը: Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը հայտնեց, որ իր համար մեծ պատիվ է լինել հայերի կողքին նման պատմական պահին, և առավել հաճելի՝ գտնվել մի ուսումնական հաստատությունում, որտեղ վառ արտացոլված է հայ-հունական դարավոր, բարեկամական կապը: Զոի Կոստանդուպուլուն մեկնելիս հուզված ասաց.

<< Որպես հույն՝ ես շատ հպարտ եմ տեսնել հայորդիների, ովքեր հույն չլինելով հանդերձ, հույներից ոչ պակաս ծանոթ են Հունաստանի պատմությանը, մշակույթին և խոսում ու երգում են հունարեն: Խոստանում եմ պաշտոնապես ընդունել այս եռանդուն ուսանողներին հենց Հունաստանի Ազգային Ժողովում, քանի որ գիտեմ, որ շուտով քոլեջից պատվիրակություն է ժամանելու Աթենք >>: