ՀԱՅ-ՀՈՒՆԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


Դեկտեմբերի 8-ին Արմավիրի պետական բժշկական քոլեջը տնօրենի և ուսանողական խորհրդի նախագահի գլխավորությամբ հյուրընկալվեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում:
Գործունեության ընդհանուր ուղղությունները և մասնագիտությունները ներկայացնելուց հետո քոլեջները կնքեցին համագործակցության պայմանագիր:
Հայ-հունական քոլեջի տնօրեն` պարոն Վարդանյանը նշեց, որ կարևորում է միջքոլեջային համագործակցությունը, քանի որ փորձի փոխանակումը կխթանի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը:
Համագործակցության պայմանագիր կնքվեց նաև երկու ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների միջև:
Հայ-հունական քոլեջի ուսանողներն հյուրերին հրավիրեցին համտեսելու իրենց պատրաստած թանապուրն ու հայկական ավանդական հալվան, որին հաջորդեց շրջայցը քոլեջում:
Հանդիպման ավարտին քոլեջների տնօրենները պայմանավորվեցին բժշկության և առողջ սննդակարգի թեմայով համատեղ համաժողով կազմակերպել: