Քոլեջի ուսանողները Արևմտյան Հայաստանում


Սույն թվականի հունիսի 2-4-ը տեղի ունեցավ քոլեջի դասախոսների և զբոսաշրջության բաժնի ուսանողների ճանաչողական այցը Արևմտյան Հայաստան: 2011 թ-ից սկսած` քոլեջի տնօրինությունը որոշում է կայացրել իրականացնել Հայաստանի պատմական վայրերին նվիրված ճանաչողական միջոցառումներ: Այս անգամ ճամփորդության առաջին կանգառները եղան Արևմտյան Հայաստանի Կարս, Անի, Արդահան քաղաքները: Մինչ մեկնելը զբոսաշրջության բաժնի ուսանողները տարբեր տեղեկություններ են հայթայթում, ֆիլմաշար են պատրաստում տվյալ տարածաշրջանների վերաբերյալ, ճանապարհին ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները: Այս այցն ունի և' ճանաչողական, և' ուսուցողական նպատակ,քանի որ ուսանողները լինում են ոչ միայն պատմական վայրերում, ծանոթանում են օտարերկրացիների ազգային առանձնահատկություններին, նրանց ապրելակերպին, մշակույթին, այլև կարողանում են համեմատել, ևս մեկ անգամ արժևորել մեր մշակույթն ու ազգային հարստությունները: